Հայկը թիկնեղ ու ազատասեր հայ դյութազուն էր։Նա չուզեց ենթարկվել Ասորեստանի բռնակալ Բելին ։ Բելը որոշում է ուժով հնազանդեցնել նրան և մեծ զորքով մտնում է Արարադի երկիր: Հայկը իր քաջազուն թոռների ու որդիների հետ ընդառաջ է գնում Բելի զորաբանակին և Վանա լճի ափին մարտի բռնվում: Ճակատամարտից առաջ Հայկը դիմում է իր զորքին. Հայկը կանգնում է բլուրի վրա և երեքթևյան նետով մահացու խոցում է գոռոզ Բելին, նա անշնչացած տապալվում է գետնին։ Բելի բանակը խուճապահար փախչում է։Ի պատիվ հաղթանակի Հայկը շինում է դաստակերտ՝ անունը դնում Հայք։


