Չինական ժողովրդական հեքիաթներ
Երկու եղբայր են լինում .մեծ եղբայրը ագահ էր և հարուստ , իսկ փոքրը՝աղքատ: Պատմությունը այն մասին է, թե ինչպես գարնանը բրնձի սերմ խնդրեց աղքատ եղբայրը , որ ցանի ,աշնանը տա: Մեծ եղբոր կինը շատ չար էր. խաբում է և խաշած բրինձ տալիս փոքր եղբորը:Փոքր եղբայրը ցանեց բրինձը ,և միայն մեկ սերմ աճեց ,նա շատ ջանք թափեց,որ աճի ու մեծանա …. Բրնձի այդ մի հատիկը նրան տանում է Արևի լեռ…..
Ծերունիներն ասում են,որ միշտ այդպես է լինում: Արևը երբեք չի վիրավորում աղքատին, տաքացնում է նրան և նվիրում է իր ոսկու մի մասնիկը :Բայց եթե ագահ հարուստն է ուզում բոլորը միայն իրեն վերցնել, զայրացած արևը այրում է նրան իր ճառագայթներով:


