Posted in Մայրենի, Առաջադրանքներ, Առցանց ուսուցում

Համո Սահյան «Մշուշների շղարշի տակ »

Մշուշների շղարշի տակ
Աշնան խաշամն է խշխշում,
Քամու ձեռքերն անհամարձակ,
Ամպի փեշերն են քաշքշում:
Ամպը լեզուն կուլ է տվել,
Հնար չունի որոտալու:
Ցերեկն էլ է ցրտից կծկվել,
Չէ, երևի ձյուն է գալու:

Հարցեր և առաջադրանք

  • Ինչպես ես հասկանում հետևյալ պատկերը.
  • Մշուշների շղարշի տակ-
  • Կարծես մշուշի վարագույր լինեն:
  • Ամպը լեզուն կուլ է տվել
  • Ինձ թվաց, որ ամպը չի գոռգոռում:
  • Ցերեկն էլ է ցրտից կծկվել…
  • Կարծես թե այնքան ցուրտ էր, որ անգամ ցերեկն է կծկվել:
  • Դո՛ւրս գրիր քեզ դուր եկած պատկերը:
  • Ցերեկն էլ է ցրտից կծկվել,
  • Չէ, երևի ձյուն է գալու:
  • Անծանոթ բառերը դո՛ւրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

Մշուշ-մարախուղ

շղարշ-թափանցիկ կտոր

խաշամ-աշնան թափված տերև

փեշ – շորի ծայրեր

Կարդալիս՝

  1.  Ի՞նչ գույներ ես տեսնում Կարմիր, կանաչ, դեղին, դեղնականաչ…
  2.  Ի՞նչ ձայներ ես լսում: Ջրի ,անձրևի , տերևների խշխշոցի…

Leave a comment