Վահագնը հեթանոս հայերի կողմից ամենա սիրված Աստվածն էր:Նա քաջության, կրակի և արևի Աստվածն էր: Նրան անվանում էին նաև Վիշապաքաղ, քանի որ ըստ ավանդույթի նա պայքարել է խավարի վիշապների դեմ:Նա ուներ հրեղեն մորուք և մազեր որից մարդիկ կրակ էին վերձնում և տանում իրենց օջախները:Խորենացու շնորհիվ պահպանվել է «Վահագնի ծնունդը» ձոնը:
Վահագնի գլխավոր մեհյանը գտնվել է Տարոնի Աշտիշատ ավանում:Վիշապաքաղ Վահագնի արձանի հեղինակը կրկին արդեն մեզ հայտնի Կառլեն Նուրիջանյանն է:

