Posted in Մայրենի, Առաջադրանքներ, Առցանց ուսուցում

Երաժշտությունը իմ կյանքում հոկտեմբերի 30

Ինձ համար երաժշտությունը կյանքս է: Ես սովորում եմ երգեր հայերեն և անգլերեն «Արևիկ»-ում :Ես լսում եմ նաև Արիանա Գրանդեի և Սթիվի Ուանդերին:Այս երգը հնչում է «SING» մուլտֆիլմում: Եթե երաժշտություն չլիներ մենք էմոցիա չէինք ունենա :Իմ տանը միշտ լսվում է երաժշտություն՝ հատկապես ջազային:

Իմ սիրած երաժիշտներից Բոբ Մաքֆերին է: Նա կարծես մարդ -նվագախումբ լինի:Ես դեռ շատ փոքր հասակից լսել եմ նրան:Իսկ նշված տեսահոլովակը դիտելուց ու երգը լսելուց հուզվում եմ, տիեզերքի, ժամանակի ու մարդու մասին է:

Այս հաղորդում դիտելուց ես իմացա, որ Կոմիտասի իսկական անունը Սողոմոն է, նա հոգևորական էր,սովորել է Գևորգյան ճեմարանում: Դրա համար նրան անվանել են Կոմիտաս Վարդապետ: Շատ դժվար կյանք է ունեցել:Եթե Կոմիտասը չլիներ ,հայկական երաժշտությունը շատ աղքատ կլիներ:Ես Կոմիտասին ավելի շատ սիրեցի: