Ձկնիկն առվին խուտուտ տվեց,
Եվ առուն՝ պարզ ու անբիծ
Քրքջալով ուշաթափվեց
Ու ձորն ընկավ քարափից…
Զարկվեց քարին, ուշքի եկավ,
Շուրջը նայեց կասկածով
Եվ մի կապույտ ժպիտ շուրթին՝
Ճամփա ընկավ դեպի ծով:
Հարցեր և առաջադրանքներ
1.Արձակ պատմիր բանաստեղծությունը:
Առվակի և ձկնիկի պինդ ընկերության մասին է։ Նրանք սիրում էին կատակել միմյանց հետ ։ Ձկնիկը առվին խուտուտ է տալիս, առուն էլ քրքջում է ու թռչկոտում։
2. Ինչպիսի՞ն էր առուն. պատմիր նրա մասին:
Առուն չարաճճի, պարզ, անբիծ, կատակասեր, ընկերասեր, կապույտ ժպիտով։
3. Հորինիր վերնագիր բանաստեղծության վերաբերյալ:
Ձկնիկ ու առուն, Երկու ընկեր,
4. Ինչպե՞ս կնկարազարդիր բանաստեղծությունը, պատմիր:
Ձկնիկին կարմիր կներկեի, առվակին ՝դեղնակապույտ, քարափ՝ դեղնականաչ ,օրն էլ դեղին և կարմիր։
5. Հորինիր երկխոսություն ձկնիկի և առվի միջև:
-Բարև առվա՛կ ,ու՞ր ես այդպես թափառելով գնում, հը՞։
-Բա՛րև,սիրելի ձկնիկ ,գնում եմ ծով․․․
-Գնա ,գնա տեսնենք ոնց ես գնալու․․․
-Հեսա խուտուտ կտամ, հա-հա-հա։