Posted in Մայրենի, Առաջադրանքներ

Լեզվական աշխատանք

107. Արմատի կրկնությամբ կազմված, գծիկով գրվող բարդ բառեր գրի´ր:

Օրինակ՝
շուտ-շուտ, երբեմն-երբեմն:

Արագ-արագ, մեկ-մեկ, քիչ-քիչ, մանր-մանր, կամաց-կամաց, հետ-հետ, մեծ-մեծ, տաք-տաք,  բյուր-բյուր,սիրուն-սիրուն,մութ-մութ,երկար-երկար։

108. Տրված արմատների կրկնությամբ բառեր կազմի՛ր (արմատների մեջ ի՞նչ փոփոխություն է կատարվում):

Օրինակ՝
Փալաս-փուլուս:

Աման-չաման, մարդ-մուրդ, պարապ-սարապ, պակաս-մակաս, մանր-մունր, փոքր-մոքր, ոլոր-մոլոր, սուս-փուս:

109. Տրված արմատների կրկնությամբ բառեր կազմի՛ր: Բառերի մեջ այդ արմատների գրությանն ուշադրություն դարձրո՛ւ:

Օրինակ՝
ճըռ – ճռճռալ, ճռճռոց:

Մըռ, հըռ, չըռ, կըռ, դըռ:

Մըռ-մռմռալ, մռմռոց, հըռ-հռհռալ,հռհռոց, չըռ-չռչռալ,չռչռոց, կըռ-կռկռալ,կռկռոց , դըռ-դռդռալ,դռդռոց։

111. Անջատ գրվող բարդ բառերի (հարադրությունների) իմաստներն արտահայտի՛ր հոմանիշ բառերով:

Պար գալ-պարել, զրույց անել-զրուցել, խաղ անել-խաղալ, թույլ տալ-թույլատրել, ման գալ-զբոսնել, հաց ուտել-ճաշել, քուն մտնել-քնել     , դաս անել-սովորել:

115. Տրված բաղադրյալ բառերի իմաստներն արտահայտի՜ր բառակապակցություններով:

Օրինակ՝
դարավերջ – դարի վերջ,

Աշխատասենյակ – աշխատելու համար նախատեսված սենյակ:

Գառնարած-գառներին արածացնող, բարեսիրտ-բարի սիրտ ունեցող, չարամիտ-չար միտք ունեցող, լեռնագագաթ-լեռի գագաթ, արագահոս-արագ հոսող, հարթավայր-հարթ վայր, աստղագիտություն-աստղերի մասին գիտություն, սրտիկ-փոքրիկ սիրտ  , ծիրանենի-ծիրանի ծառ:

Posted in Մայրենի, Առաջադրանքներ, Ընթերցանություն, Uncategorized

Ռոնալդ Դահլ Մեծ բարի հսկան

Շատ արկածային և ծիծաղելի պատմություն։Նոր եմ սկսել և արդեն ծիծաղելի արկածների եմ հանդիպել , ինձ շատ է դուր եկել։Մի հսկայի մասին է, որը գողացել է մի աղջնակի ՝անունը Սոֆի ,և տարել հսկաների քարանձավ ՝ խոսեցրեց,ծիծաղեցին, շատ հետարքրիր է,նրանց նպատակը միայն փրկել անմեղ մարդկանց մարդակեր հսկաներից ։

ֆիլմ դիտեք՝ Մեծ բարի Հսկան

Posted in Մայրենի, Առաջադրանքներ

Լեզվական աշխատանք

  100. Տրված բառերից տեղ ցույց տվող ածանցավոր բառեր կազմի՛ր: դեղինով ընդգծիր գործածված մասնիկները (ածանցները): Գրիր, թե ինչու ես որոշ բառեր մեծատառով գրել։

Օրինակ՝
հույն – Հունաստան:

Հիվանդ, ծաղիկ, մուկ, հայ, նիստ, այբուբեն, դաս, դպիր, դարբին, հյուր, զոր(ք), ռուս, գործ, բրուտ, կույս, ուզբեկ, հնդիկ, թուփ, ծիրանի:

Հիվանդանոց, ծաղկանոց,  մկաստան, Հայաստան, նստարան, այբենարան, դասարան, դպրոց, դարբնոց, հյուրանոց, զորանոց, Ռուսաստան, գործարան, բրուտանոց, կուսանոց ,Ուզբեկիստան,Հնդկաստան,  թփանոց, ծիրանոց ։ Որոշ բառեր մեծատառով եմ գրել,որովհետև հատուկ անուններ են։

101. Ընդգծված բառակապակցությունները փոխարինի՛ր ածանցավոր բառերով:

Շատ ու շատ դարեր առաջ Ասորեստանում մի իմաստուն մարդ էր ապրում:
Մորուտում մի առարկա էր  թաքցրել:
Նա որոշել էր այդտեղ իր համար բնակարան կառուցել:
Տունը դարձրել ես  հավանոց:
Երեկոյան  դարբնոցում կհանդիպենք:
Գետի ափին մի տնակ ուներ, որտեղ ապրում էր իր սիրելի կենդանու հետ:
Իրենց  գյուղակի  փողոցներն ու այգիները հիշեց:

102. Բնակավայր կամ տեղանք ցույց տվող բառերին այնպիսի ածանցներ ավելացրու, որ նոր բառերը տվյալ տեղի բնակիչ իմաստն արտահայտեն:

Օրինակ՝
լեռն – լեռնցի:

Երևան, քաղաք, Վան, Մուշ, Աշտարակ, Արտաշատ,Դվին, Կարս, Գյումրի, Լոռի, Ամերիկա, Նյու-Յորք, Լոնդոն, սար, գյուղ:

Երևանցի, քաղաքացի, վանեց, մշեցի, աշտարակցի, արշտարացի, դվինեցի, կարսեցի, գյումրեցի ,լոռեցի ,ամերիկացի, նյու -յորկցի, լոնդոնցի, սարեցի, գյուղացի։

103. Տրված բառազույգերի արմատները տեղափոխելով՝ բաղադրյալ նոր բառեր ստացի´ր:

Օրինակ՝
բարեժպիտ, մանկամիտ – բարեմիտ, մանկաժպիտ:

ա) Ջրահարս, ծովանկար,-ջրանկար, ծովահարս բ) ժանգապատ, արծաթագույն, -արծաթապատ, ժանգագույն
գ) հողմածին, ջրաղաց, -հողմաղաց, ջրածին  դ) զորագունդ, երկրամաս-զորամաս, երկրագունդ :

104. Տրված բառերր բաղադրիչների բաժանի՛ր: Արմատներն ի՞նչ մասնիկով են կապվում:

Օրինակ՝
Գրատախտակ – գր(գիր) + ա + տախտակ:

Ձեռ+ա+գիր, գեղ+ա+նկար, շրջ+ա+գգեստ, սիր(սեր)+ա+հոժար, դեղն+ա+կտուց, հոդ+ա+կապ:

105. Շարքի բոլոր բառերը, բացի մեկից, նայն ձևով են կազմված: Գտի´ր օրինաչափությանը չենթարկվող բառը:

ա) Հրաշամանուկ, հողագունդ, առևտուր, մեծահոգի, փրկագին:
բ) Ջրկիր, սեղանատամ, նախօրոք, դասաժամ, ձեռնտու:

Posted in Առաջադրանքներ, ԲՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Լուսնի փուլեր

Մանրամասն այստեղ՝ Լուսնի փուլեր

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ինչո՞ւ է Լուսինը միշտ դեպի Երկիր ուղղված միայն մի կողմով:
    Լուսինը Երկրի շուրջ մեկ լրիվ պտույտ է կատարում 27 օր և 7 ժամում:
    Ճիշտ նույնքան ժամանակ է հարկավոր որպեսզի լուսինը մեկ անգամ պտտվի իր առանցքի շուրջ։Դրա պաճառով էլ լուսինը միշտ մեզ երևում է մի կողմից։
  2. Ինչի՞ հետևանքով են առաջանում Լուսնի փուլերը:
    Լուսնի փուլերը առաջանում են լուսնի տեղից եթե Լուսինը գտնվում է Արեգակի ու Երկրի միջև, լուսավորվում է նրա մի կեսը որը մեզ տեսանելի չէ դրա հետևանքով լուսինը իր ձևերը փոխում է ։
  3. Ի՞նչ կառուցվածք ունի Լուսնի մակերևույթը:
    Լուսնի մակերևույթը պատված է փո­շու և ժայռաբեկորների խառնուրդով: Լուսնի վրա կան բարձր լեռնաշղթաներ:
  4. Ինչո՞ւ Լուսնի վրա կյանք գոյություն չունի:
    Լուսնի վրա կյանք չկա, որովհետև այնտեղ չկա օդ և ջուր
  5. Ե՞րբ է մարդը ոտք դրել Լուսնի վրա:
    Առաջին անգամ մարդը Լուսնի վրա ոտք դրեց 1969 թվականին, երբ «Ապոլոն-11» տիեզերանավի անձնակազմի անդամներ Նեյլ Արմսթրոնգը և էդվին Օլդրինը լուսնախցիկով վայրէջք կատարեցին Լուսնի մակերևույթին:
  6. Գիշերը նայեք Լուսնին: Նրա տեսքից որոշեք, թե մոտակա օրերին իր եղջյուրը կաճի՞, թե՞ կնվազի:Հիմա լուսնի եղջույրը կաճի
Posted in Մայրենի, Առաջադրանքներ, Uncategorized

Լեզվական աշխատանք

93. Ամեն շարքից մի բաղադրիչ ընտրի՛ր ե կազմի՛ր բաղադրյալ բառեր:

Ա. Գետ, լույս (լուս), գիր (գր), սիրտ (սրտ), միտ, քար:

Բ. Ան-, -ավոր, -իչ, -ակ, -֊ք, -ոտ:

Գետակ

Լուսավոր

Գրիչ

Միտք

Անսիրտ

քարոտ

94. Նախորդ վարժության Ա և Բ խմբերի տարբերությունը բացատրի´ր : Ինչպ՞ես կանվանես Բ խմբի մասնիկները:

Բ խմբի մասնիկները ածանցներ, տարբերությունը նրանում է, որ Ա խմբի բառերին ավելանալով Բ  խմբի ածացները պարզ բառերը դառնում են ածանցավոր բառեր։

97. Տրված բառաշարքերից ընտրի՛ր ընտրիր այն բառերը, որոնք ածանցավոր են և արմատն ածանցից գծիկով բաժանի´ր, որոնք ածացներ չունեն, դեղին գույն ներկիր:

Օրինակ՝
ձկնիկ – ձկն (ձուկն) – իկ:

Տնակ – տն (տուն) – ակ:

Շապիկ

Մկնիկ-մուկ(ն)-իկ

զատիկ

ծաղիկ

Մայրիկ-մայր-իկ

Աղջիկ

շնիկ-շուն(շն)-իկ

փիսիկ

գեղեցիկ

փոքրիկ-փոքր-իկ

սիրունիկ-սիրուն-իկ

կապիկ

կողիկ-(կոտլետ)

թիթեռնիկ-թիթեռ-նիկ

ծիտիկ-ծիտ-իկ

քթիկ-քիթ-իկ

տոտիկ-տոտ-իկ

մատիկ-մատ-իկ

գնդակ-գունդ-ակ

գետակ-գետ-ակ

վանդակ

ելակ

կատակ

նապաստակ

առվակ-առու-վակ

զավակ

բակ

գուշակ-գուշ-ակ

որդյակ-որդի-ակ

դղյակ

կտակ

պատանյակ-պատանի-ակ

թիակ-թի-ակ

թակ

բլրակ-բլուր-ակ

վարդակ

սոխակ-սոխ-ակ

մահակ-մահ-ակ

մոծակ

գայլուկ-գայլ-ուկ

բուկ

մանուկ

գառնուկ-գառ(ն)-ուկ

ձագուկ-ձագ-ուկ

ձուկ

ձիուկ-ձի-ուկ

բազուկ

մուկ

աղմուկ

հատուկ

մարդուկ-մարդ-ուկ

պոչուկ-պոչ-ուկ

վհուկ

ձմերուկ

ա) Շապիկ, մկնիկ, զատիկ, ծաղիկ, մայրիկ, աղջիկ,շնիկ, փիսիկ, գեղեցիկ, կապիկ, փոքրիկ, սիրունիկ, կողիկ (կոտլետ), թիթեռնիկ, ծիտիկ, քթիկ, տոտիկ, մատիկ:
բ) Գնդակ, գետակ, վանդակ, ելակ, կատակ, նապաստակ, առվակ, զավակ, բակ, գուշակ, որդյակ, դղյակ, կտակ, պատանյակ, թիակ, թակ, բլրակ, վարդակ, սոխակ, մահակ, մոծակ:
գ) Գայլուկ, բուկ, մանուկ, գառնուկ, ձագուկ, ձուկ, ձիուկ, բազուկ, մուկ, աղմուկ, հատուկ, մարդուկ, պոչուկ, վհուկ, ձմերուկ:

99. Տրված բառերից կամ արմատներից նոր բառեր կազմիր՝ ակ, իկ, ուկ ածանցներով: դեղինով ընդգծիր այն բառերը, որոնց նշված ածանցները փոքրացնում կամ քնքշացնում են:

ա) Թափանց(ել), շրջ(ել), մարտ(նչել), սիրտ, ճանճ

սրտիկ

ճանճիկ

թափանցիկ

շրջիկ

մարտիկ


 բ) Օրեն(ք), ճաշ, ախորժ, սահուն, պահել, ընդուն(ել), մոլոր(ել), գիտ(ենալ), բուռն(ն):

ճաշիկ

ախորժակ

պահակ

ընդունակ

մոլորակ

գիտակ

բռնակ
սահնակ

Posted in Մայրենի, Առաջադրանքներ

Լեզվական աշխատանք

81. Ուշադրություն դարձրո՛ւ Ա ե Բ խմբերի բառերի կազմությանը. փորձի´ր բացատել տարբերությունը:

Ա. Մարդ, տեր, սիրտ, կապույտ, արքա, ծաղիկ, կատու, բարի:

 Բ. Մարդասեր, Տիրամայր, սրտատրոփ, կապտավուն, արքայական, ծաղկել, կատվազգի, բարերար:

Ա խմբի բառերը պարզ բառեր են,     իսկ Բ խմբի բառերը բարդ և ածանցավոր բառեր են։

82. Տրված բառերը բաժանի´ր երկու խմբի (տե´ս  81-րդ վարժությունը):
Ուրախություն, նկար, գլուխ, փետրագնդակ, հինգ, ուրախ, նորություն, փետուր, շյուղ, երկմտություն,շաբաթական, գրպան, քաղաք, օրացույց, գլխակորույս, անուն:

Նկար, գլուխ, հինգ, ուրախ, շյուղ, փետուր, գրպան, քաղաք, անուն,

Ուրախություն, փետրագնդակ, նորություն, երկմտություն, շաբաթական, օրացույց, գլխակորույս   

83. Ի՛նքդ անվանիր 81-րդ վարժության բառերի շարքերը (ընդհանուր անուններ գտի´ր բառաշարքի համար) և տրված նախադասությունները լրացրո´ւ:

Ա խմբում պարզ  բառեր են, որովհետև հնարավոր չէ առանձնացնել առանձին բառերի:

Բ խմբում  բարդ բառեր են, որովհետև հնարավոր է առանձնացնել իմաստ ունեցող բառերի    :

85. Պարզ և բաղադրյալ  բառերը տեղադրի´ր տրված նախադասությունների մեջ և նախադասությունները  լրացո´ւ:

Այն բառերը, որոնց մեջ հնարավոր չէ առանձնացնել բառ կազմող իմաստակիր մասեր, պարզ բառեր են. օրինակ՝ ծով, նկար, սեր :

Այն բառերը, որոնք  հնարավոր է բաժանել բառ կազմող իմաստակիր մասերի, բարդ բառեր են. օրինակ՝  հեռախոս – հեռ + ա + խոս, բարկություն – բարկ + ություն, դռնաբաց-դըռ-նա-բաց, եսասեր-ես-ա-սեր:

86. Տրված բառերի րնդհանուր մասերը գտի՛ր, դրանց  ուղիղ  ձևերը գրի´ր և տրված բառերը  բացատրի´ր:

 Օրինակ՝

բարեսիրտ, բարեկամ, բարեսեր, բարետես: – Բարի:

Բարեսիրտ – բարի սիրտ ունեցող:

Բարեկամ – բարին կամեցող:

Բարեսեր – բարին (բարի բան) սիրող:

Բարետես – բարի (գեղեցիկ) տեսք ունեցող:

ա) Կտցաձև, կտցահարել, կտցաչափ:-Կտուց

Կտցաձև-կտուցի ձև ունեցող

Կտցահարել-կտուցով  հարվածել

Կտցաչափ-կտուցի չափ ունեցող

բ) Ուղղագրություն, ուղղագիծ, ուղղամիտ, ուղղություն: -Ուղիղ

ուղղագրություն-ուղիղ, ճիշտ գրելու ձև

ուղղագիծ-ուղիղ գիծ

ուղղություն-ուղիղ  ճանապարհ

ուղղամիտ-ուղիղ միտք ունեցող

գ) Ուղեկից, ուղևոր, ուղեմոլոր, ուղևորվել:-Ուղի

ուղեկից -ավտոբուսի պատասխանատու

ուղևոր- ուղի դուրս եկած մարդ

ուղեմոլոր-ուղիների մեջ մոլորված

ուղևորվել-ուղի դուրս գալ

Posted in Մայրենի, Ընթերցանություն, Uncategorized

Ու․ Սարոյան Հայրիկ դու խենթ ես

Ես տխրեցի, որ ավարտեցի այս գիրքը , շատ խորհրդավոր էր ինձ համար։Շատ լավ և ուսուցողական գիրք էր,չէի ուզում ավարտել, որովհետև շատ մոտիկ էի դարձել , ոնց որ Ուիլիյամ Սարոյանի եղբայրը լինեի ու իր կողքին կանգնած լինեի։Ես շարունակ կարդալու եմ Սարոյան․․․․