Posted in Մայրենի, Առաջադրանքներ, Ընթերցանություն

Հ. Թումանյան «Մոծակն ու մրջյունը»

  1. Թվարկեք բալլադի հերոսներին և բնութագրեք նրանց։
    Մոծակը,Մոծակի կինը, Մրջյուն պահակը , Մրջյուն տանտերը։
  2. Ո՞րն է բալլադի ասելիքը։
    Ծույլերը ապրելու իմաստ չունեն և եթե դու ծույլ ես պետք է աշխատես, որ ծուլությանտ հաղթես։
  3. Գրեք բալլադի ասելիքին համապատասխան ասացվածքներ, թևավոր խոսքեր։

Բանի, գործի ժամանակին
Ով փոխանակ աշխատելու,
Ուշք ու միտքը տա խընդալու,
Պարապ շըրջի, երգի, պարի,
Սըրա նըրա թուշն համբուրի,
Էս կուռ վազի, էն կուռ ցատկի,
Վերջը էդպես պիտի սատկի:

Առաջադրանքներ

  1. Համամի՞տ եք մրջյունի հետ, պատասխանը հիմնավորեք։
    Այո ամբողջովին համաձայն եմ,որովհետև ինչու պետք է ուրիշի աշխատանքով ապրել։
  2. Փորձեք արդարացնել մոծակին։
    Մոծակը բնությունից էսպես է նա էլ արվեստասեր էր երգում, պարում ուրախանում․․․․անհեռանկար էր։
  3. Բալլադից դուրս գրեք բոլոր բայերը, դրեք ուղիղ ձևով և ըստ վերջավորության 2 խմբի բաժանեք ՝ել, ալ վերջավորություն ունեցողների։

    Ել-Զարկեց -զարկել,խլեց-խլել,տարավ-տանել,արավ-անել,պարում-պարել,թըռավ-թռնել,ընկավ-ընկնել,հիշեց-հիշել, ելավ-ելնել, զարթնեց-զարթնել,քընից-քնել,տընկված-տնկվել,Տեսավ-տեսնել,ածում էր- ածել,համբուրում-համբուրել, վայելում -վայելել,զարկեց-զարկել,պատմի-պատմել,մըճըրվում-մճրվել,խընայեք-խնայել,շահեք-շահել,պահեք-պահել,բացվի-բացվել,լըցվի-լցվել,Տեսնենք-տեսնել,հասավ – հասնել, հայտնեց – հայտնել,լսեց-լսել,մթնեց-մթնել, պտտի-պտտել ,նըստի-նստել ,ուտի -ուտել,բերենք-  բերել, ցատկի- ցակել, սատկի -սատկել։

    Ալ- Դողում-դողալ,դալկանում-դալկանալ , գընաց-գնալ, տըզզաց-տզզալ, ցընծում-ցնծալ,խնդում-խնդալ,դարձավ – դառնալ,
  4. Բալլադում գտեք հետևյալ հատվածը և փորձեք բացատրել՝

Ոտները թել,
Ինքը մի գել:
Բարակ ոտքերով և մեծ գլխով ամենաուժեղ մրջյունին կանգնացրել էին պահակ։

Posted in Մայրենի, Առաջադրանքներ, Uncategorized

Լեզվական աշխատանք

Ժխտական խոնարհում

289. Նախադասությունները ժխտական դարձրո՛ւ: Ինչի՞ միջոցով արեցիր:

            Օրինակ՝
    Նա երեկոյան բակում էր: -Նա երեկոյան բակում չէր:
   Ձկների բնակարանը ծովն է: Ձկների բնակարանը ծովը չէ։
Հատուկ նշված տեղով անցավ փողոցը: Հատուկ նշված տեղով չանցավ փողոցը։
  Առանց ջրի կյանք կա: Առանց ջրի կյանք չկա:
 Ճահճուտներում փարթամ խոտ ու հսկա ծառեր կան: Ճահճուտներում փարթամ խոտ ու հսկա ծառեր չկա՜ն Առակագիր Կռիլովը երկար ժամանակ աշխատեց Պետերբուրգի հանրային    գրադարանում: Առակագիր Կռիլովը երկար ժամանակ չաշխատեց     Պետերբուրգի հանրային   գրադարանում:

Չ ժխտական մասնիկի

290. Նախադասություaնները ժխտական դարձրո՛ւ: Ի՞նչ փոփոխություններ կատարեցիր:

            Օրինակ՝
Մարդը թափահարում է դրոշակը: – Մարդը չի թափահարում դրոշակը:

 Խաչմերուկում շարժումը կառավարում է լուսակիրը: Խաչմերուկում շարժումը   չէր կառավարում լուսակիրը:
Այդ լճի ջրերը սառչում են: Այդ լճի ջրերը չեն սառչում ։
Նա իր երգը հորինել է ժողովրդի համար: Նա իր երգը չի հորինել  ժողովրդի համար:
Շունչը պահած մարդը կարողանում է ջրի տակ մի րոպեից ավելի դիմանալ: Շունչը պահած մարդը չի կարողանում  ջրի տակ մի րոպեից ավելի դիմանալ:
 Նա հետաքրքրվում էր ամեն ինչով: Նա չի հետաքրքրվում  ամեն ինչով:

  Նրա հարցերի թիվը հիմա մեծացել: Նրա հարցերի թիվը հիմա չի մեծացել:
  Երկու գրքերն իրարից տարբերվում են: Երկու գրքերն իրարից չեն տարբերվում:
դարձրեցի ժխտական։

Բայը ցույց է տալիս գործողություն: Բայի ուղիղ ձևերն ունեն –ել կամ –ալ վերջավորություն (խոսել, խաղալ): Բայն ունի երեք դեմք՝ (I, II, III), և երկու թիվ՝ (եզակի, հոգնակի), որոնք արտահայտվում են բայական համապատասխան վերջավորություններով կամ օժանդակ բայի ձևերով (եմ, ես, է, ենք, եք, են, էի, էիր, էր, էինք, էիք, էին):

Բայը կարող է ցույց տալ ներկայում կատարվող, անցյալում կատարված կամ դեռ չկատարված, կատարվելիք գործողություն: Ըստ դրա էլ բայն ունի երեք ժամանակ՝ ներկա (գրում եմ), անցյալ (գրել եմ, գրեցի, գրում էի) և ապառնի (գրելու եմ, գրեմ, կգրեմ, պիտի գրեմ):

Հայերենում կա տասը խոսքի մաս՝ գոյական, ածական, թվական, դերանուն, բայ, մակբայ, կապ, շաղկապ, ձայնարկություն, վերաբերական:

Առարկա ցույց տվող բառերը գոյականներ են:
Ածականը ցույց է տալիս առարկայի հատկանիշ:
Թվականը ցույց է տալիս առարկայի թիվ կամ թվային կարգ:

Դերանունները անվան փոխարեն գործածվող բառեր են:

Բայը ցույց է տալիս գործողություն:

Posted in Մայրենի, Առաջադրանքներ, Uncategorized

Մեր անցած խոսքերի մասերից տասական բառ

Գոյական-սեղան,կրիա,արջ, աթոռ,ծառ,մարդ, աղջիկ, գիրք,մազ,տետր։
Ածական–սիրուն,հիմար,բուրավետ,ծույլ,մութ,լուսավոր,լուրջ,խելացի,տգեղ։
Բայ-չափել,վարել,ներկել,նկարել,վախենալ,չքանալ,գնալ,վազել,քնել,մեռնել։
Թվական- առաջին,երկրորդ,երրորդ,չորորդ,հինգերորդ,վեցերորդ,յոթերորդ,ութերորդ,իններորդ,տասներորդ։
Դերանուն-ես ,դու, նա ,մենք ,դուք,նրանք

Posted in Մայրենի, Առաջադրանքներ, Uncategorized

Հ․Թումանյան Շունն ու Կատուն

Առաջադրանքներ

  1. Մգացրած բառերը դուրս գրեք, բացատրեք և դրանցով նախադասություններ կազմեք։
    Ճոն-մորթագործ
    գդակ-փափախ
    կուշտ-կողք
    Բար’ աջողում-բարի օր
    կացի-կեցվածք
    մուշտարու-Հաճախորդ
    դիվանբաշուն-դատավոր

  2. Բնության մեջ ի՞նչ հայտնի երևույթի բացատրությունն է Թումանյանն այս բալլադով տալիս։

    Այս բալլադում ներկայացվում է ձմեռը։
  3. Եթե դու լինեիր շան փոխարեն, ինչպե՞ս կվարվեիր։
    Կվերցնեի իմ կաշին, և կներեի կատվին։
  4. Բալլադի համար փորձիր ինքդ ավարտ մտածել։
    Կատուն նեղված գալիս և ասում —Ներողություն շուն ես ինձ մի քիչ գերագնահատեցի։Շունը ներեց և ասաց – էլ այդպիսի բան չանես երբեք—։
  5. Մտածիր մի պատմություն, որտեղ դու կբացատրես բնության մեջ հայտնի որևէ երևույթ։
    Մի անգամ անտառում ուժեղ քամի սկսվեց, երբ քամին տեսավ, որ ծառերը տեղից չշարժվեցին, նա որոշեց կանչել իր ավագ եղբոր՝ փոթորիկին ։Փոթորիկը եկավ և սկսվեց հողմ, անտառի ծառերը խուճապի մատնվեցին կաղնին զգաց ,որ նրան ինչ որ մի ծառի արմատ ծակում է․․․ —Խմբավորվե՛ք ,արա՜գ,—ասաց կաղնին։ Ծառերը արագ խմբավորվեցին և հաղթեցին հողմին։ Հողմը զարմացած գնաց, իսկ քամին զայրացած վերացավ։Ծառերը ուրախացան , կենդանիները շնորհակալություն հայտնեցին և բոլորը խաղաղ ապրում են մինչև օրս։ Ծառերը հասկացան, որ երբ միասին են անհաղթելի են։