Posted in Մայրենի, Առաջադրանքներ

Անդաստան

Անդաստան

Արևելյան կողմն աշխարհի
Խաղաղությո՜ւն թող ըլլա…
Ո՛չ արյուններ, քրտինք հոսին
Լայն երակին մեջ ակոսին.
Ու երբ հնչե կոչնակն ամեն գյուղակի՝
Օրհներգությո՜ւն թող ըլլա:

Արևմտյան կողմն աշխարհի
Բերրիությո՜ւն թող ըլլա…
Ամեն աստղե ցող կայլակի,
Ու ամեն հասկ ձուլե ոսկի.
Եվ ոչխարներն երբ սարին վրա արածանին՝
Ծիլ ու ծաղի՜կ թող ըլլա:

Հյուսիսային կողմն աշխարհի
Առատություն թող ըլլա…
Ոսկի ծովուն մեջ ցորյանին
Հավետ լողա թող գերանդին.
Ու լայն ամբարն աղուններուն երբ բացվի՝
Բերկրությո՜ւն թող ըլլա:

Հարավային կողմն աշխարհի
Պտղաբերում թող ըլլա…
Ծաղկի՜ մեղրը փեթակներուն,
Հորդի գինին բաժակներուն.
Ու երբ թխեն հարսերը հացը բարի՝
Սիրերգությո՜ւն թող ըլլա։

Բառարան

կայլակի-կհոսի

թող ըլլա-թող լինի

ցորյանի-ցորենի

աղուն-աղալու համար պատրաստված հացահատիկ

Առաջադրանքներ

1․ Այս բառերն էլ ի՛նքդ բառարանի օգնությամբ բացատրի՛ր․

Ակոս-Երկար գծաձև փոս հողի վերին շերտում, որ բացում է խոփը:,
կոչնակ-Եկեղեցի հրավիրող կոչնազանգ:
գյուղակ-Փոքրիկ գյուղ
բերրիություն-Բերրի լինելը
ցող-. Բարակ մանր անձրև:
արածանին-
օրհներգություն- Օրհներգը որպես գրականության և արվեստի ժանր
գերանդի-ծառ
ամբար- Մեծ պահարան՝ ցորեն, ալյուր ևն պահելու համար
բերկրություն-Բերկրանք
հորդել-վարարել

2․ Չորսից վեց նախադասությամբ արձակ փոխադրի՛ր բանաստեղծությունը։

Քնարական հերոսը ուզում է, որ իր հայրենիքը լինի խաղաղ և բերրի, որտեղ ապրում են աշխատասեր մարդիկ, հերոսը ուզում է որ բերքը շատ լինի։

3․ .Ինչպիսի՞ հայրենիք է ուզում ունենալ քնարական հերոսը, ի՞նչն է կարևորում:
Նա կարևորում է խաղաղությունը ։

4․ Ի՞նչը կփոխեիր կամ ի՞նչ կավելացնեիր (կպակասեցնեիր):
Ես սիրում եմ երբ բանաստեղծությունը մնում է անփոխ ,որովհետև

5. Մաղթանքներից մեկն ընտրի՛ր որպես վերնագիր. պատճառաբանի՛ր ընտրությունդ:
Առատություն թող ըլլա…
Իմ կարծիքով այս արտահայտությունը շատ համապատասխան է այս ն

6․ Անգի՛ր սովորիր բանաստեղծությունը և տեսանյութ կամ ձայնանյութ պատրաստի՛ր։

Leave a comment