Posted in Մայրենի, Առաջադրանքներ, Uncategorized

Իմ սիրերլի գրողը

Իմ ամենասիրած գրողը դա Ուիլիամ Սարոյանն է, նրա գրքերը ամենախորհրդավորն են։ ՄԻ քիչ նրա մասին։

Ամերիկահայ գրող Վիլյամ Սարոյանը (1908թ. օգոստոսի 31 – 1981թ. մայիսի 18) համաշխարհային գրականության ականավոր ներկայացուցիչներից է: Նա պատմվածքի ժանրը հարստացրել է սոցիալ-հոգեբանական նոր թեմատիկայով, մարդու, մարդկային մտածողության, ապրումների և բարոյականության մասին թարմ ասելիքով, պատումի նոր ձևերով:

Վիլյամ Սարոյանը ծնվել է Արևմտյան Հայաստանի Բիթլիս (Բաղեշ) քաղաքից Ֆրեզնո գաղթած հայի ընտանիքում: 4 տարեկանում զրկվել է հորից, որոշ ժամանակ ապրել է որբանոցում: Այնուհետև մայրը որդուն հանել է որբանոցից, կրթության տվել: Ընտանիքի հոգսն ստիպել է պատանուն թողնել դպրոցը և փողոցներում լրագիր վաճառել, ապա դարձել է հեռագրատան ցրիչ: Աշխատանքը, սակայն, նրան չի խանգարել զբաղվել ընթերցանությամբ, ստեղծագործել է, գրել փոքրիկ պատմվածքներ: 

Բոստոնի «Հայրենիք» շաբաթաթերթում 1933թ. տպագրվել է նրա առաջին պատմվածքը՝ Սիրակ Գորյան ստորագրությամբ: Սարոյանի պատմվածքների անդրանիկ ժողովածուն՝ «Խիզախ պատանին թռչող ճոճաձողի վրա…»-ն, լույս է տեսել 1934թ. և միանգամից ճանաչում բերել երիտասարդ գրողին: 1939թ. «Կյանքիդ ժամանակը» պիեսի համար Սարոյանն արժանացել է Նյու Յորքի քննադատների և Պուլիցերյան մրցանակի, բայց վերջինից (10 հզ. դոլար) հրաժարվել է՝ պատճառաբանելով, որ պետությունը չպետք է խառնվի գրականության գործերին:

Իր գրական կյանքի առաջին տասնամյակում Սարոյանը գրել է հարյուրավոր պատմվածքներ, որոնց մի մասը զետեղվել է ավելի քան 10 ժողովածուում («Փոքրիկ երեխաներ», 1937թ., «Ողջույն քեզ, սեր», 1938թ., «Անունս Արամ է», 1940թ., «Սիրելիս», 1944թ., և այլն): Դրանք բնական և ճշմարիտ պատկերների ու կերպարների մի ամբողջ շարք են: Սարոյանն ընթերցողի հետ խոսում է պարզ ու մատչելի լեզվով, իր իսկ բնորոշմամբ՝ «մարդկային սրտի համընդհանուր լեզվով, որը հավերժական է և նույնն է բոլորի համար ողջ աշխարհում»:

Սարոյանի հերոսներից շատերը հայեր են, որոնք ներկայացնում են հայկական միջավայրը՝ ազգային սովորույթներով ու բարքերով, հայրենիքի պատմական հիշողությամբ: Հայրենիքի թեման, նրա դարավոր ավանդույթները պահպանող մարդկանց ինքնատիպ կերպարները հակադրվում են ամերիկյան ապրելակերպի համահարթեցնող չափանիշներին: Սարոյանի հերոսները, հատկապես`   մանուկների ու պատանիների տպավորիչ կերպարները համաշխարհային գրականություն են մտել որպես հոգու մաքրության և անկեղծության խորհրդանիշներ: 

Սարոյանի վիպակներում և պատմվածքներում մարմնավորված իրականության ու երազանքի հակադրության, անհատի ներքին ազատության ու հոգևոր գեղեցկության, սիրո և բարու հաստատման մոտիվները հետաքրքիր լուծում են ստացել նաև դրամաներում՝ «Իմ սիրտը լեռներում է» (բեմադրվել է 1939թ., հայ բեմում՝ 1961թ., Մոսկվայում՝ 1962թ.), «Կյանքիդ ժամանակը» (բեմադրվել է 1939թ., հայ բեմում՝ 1981թ.), «Հե՛յ, ո՞վ կա այդտեղ» (բեմադրվել է 1942թ., հայկական հեռուստատեսային կինոնկար՝ 1981թ.) ևն:

1942թ. Սարոյանը զորակոչվել է բանակ: Երկրորդ աշխարհամարտը (1939-1945թթ.) և պատերազմն առհասարակ նա ընկալել է որպես մարդկության մեծագույն աղետ: Այդ թեման արտացոլվել է «Մարդկային կատակերգություն» (1942թ., համանուն ֆիլմի սցենարի համար 1944թ. արժանացել է «Օսկար» մրցանակի) վիպակում և «Վեսլի Ջեկսոնի արկածները» (1946թ.) վեպում: 1950-1960-ական թթ. գրողն ապրել է Եվրոպայում, ստեղծել է ինքնակենսագրական բնույթի հոգեբանական վիպակների շարք:

1960թ. նա վերադարձել է ԱՄՆ, գրել է գլխավորապես հուշագրական ժանրի գործեր՝ նվիրված Բեռնարդ Շոուին, Թոմաս Էլիոթին, Ջոն Ստայնբեկին, Եղիշե Չարենցին և ուրիշներին: Ուշագրավ են նաև նրա մտորումները գրականության, արվեստի դերի ու կոչման, սկզբունքների ու խնդիրների վերաբերյալ: Վիլյամ Սարոյանը երազանքներով ու խոհերով, ողջ էությամբ կապված էր Հայաստանին, հայ ժողովրդին: Առաջին անգամ հայրենիքում եղել է 1935թ., այնուհետև՝ 1960, 1976 և 1978 թթ.:

Posted in Մաթեմատիկա 6, Առաջադրանքներ, Uncategorized

Դաս 4.

Դաս 4.

Կրկնենք անցածը

Առաջադրանքներ(դասարանում)

1) Կարելի՞ է արդյոք, ամբողջ դրական թվից 1 հանելով, ստանալ 

բացասական թիվ։

2) Գտե՛ք համեմատության չգրված անդամը.

1-10
2





3) Երկու թվերի գումարը 18 է։ Եթե ավելի մեծ թվից հանենք նրա78
մասը, ապա կստանանք ավելի փոքր թիվը։ Գտե՛ք այդ թվերը։

1) x-7x/8=8x-7x= x/8         2) x+x/8=18

8                         8x+x=18×8

x=18×8/9 x=16 Պատ.՝ 16, 2:

Լրացուցիչ(տանը)

4) Որքա՞ն է գնացքի արագությունը, եթե այն 9 ժամում անցել է 180 կմ-ով ավելի, քան 6 ժամում։

Լուծում

180:9=20

6×20=120

9-6=3

180:3=60

5) Խանութում գործվածքի իրար հավասար երկու կտորներ կային:

Երբ առաջին կտորից վաճառեցին 16 մ, իսկ երկրորդից` 28 մ,

առաջինում 3 անգամ ավելի գործվածք մնաց, քան երկրորդում:

Սկզբում քանի՞ մետր գործվածք կար յուրաքանչյուր կտորում:

(28-16)x3=36

36+16=52

Պատ՝. 52մ:

6) Պահանջվում է պատրաստել սպիրտի և ջրի խառնուրդ, որում

ջուրը և սպիրտը ունեն 1 ։ 4 հարաբերությունը։ Քանի՞ լիտր ջուր և

քանի՞ լիտր սպիրտ պետք է վերցնել 10 լ այդպիսի խառնուրդ

ստանալու համար։

1+4=5

10:5=2

4×2=8

Պատ՝. 2, 8: