Posted in Русский, Հաշվետվություններ 2023

Ռուսերեն հաշվետվություն

Февраль

Розовый сад

Русский

Москвы -Столица России

Бесконечный поезд

Русский

Урок 26

Март 

Русский

РУССКИЙ:Игрушка

Априль 
Столица Москвы

15 Интересных фактов о земле…..🌎

Русский

Май

Урок 34 (Хан)

Урок 33

Posted in Հաշվետվություններ 2023, Առաջադրանքներ, ԲՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Բնագիտություն։Հաշվետվություն

Ի՞նչ թթուներ կան բնության մեջ:

Բնության մեջ կան աղաթթու, ֆոսֆորական թթու, ազոտային թթու, ծծմբական թթու։

Ի՞նչ բաղադրություն ունեն թթուները:

Թթուները բարդ նյութեր են,որոնք կազմված են ջրածնից և թթվային մնացորդներից։

Ջերմաչափների ի՞նչ տեսակներ գիտեք։

Ջերմաչափի տեսակներից են էլեկտրական, մետաղական, էլեկտրոնային, հեղուկային և այլն:

Ի՞նչպես պետք է օգտվել բժշկական ջերմաչափից։

Նախ ջերմաչափը պետք է թափահարել, իսկ հետո դնել թևի տակ, և երբ ջերմաչափը շարունակական ձայն հանի այդ ժամանակ դուք կարող էք ստուգել ձեր ջերմությունը։

Ո՞ր մարմին է կոչվում հաստատուն մագնիս:

Հաստատուն մագնիս կոչվում են այն մարմինները, որոնք երկար ժամանակ պահպանում են իրենց մագնիսական հատկությունները:

Մագնիսի ո՞ր մասերն են անվանում բևեռներ:

Բևեռ անվանում են մագնիսի այն մասերը, որտեղ կապույտ և կարմիր են։

Ի՞նչ է կողմնացույցը, և ինչո՞վ է պայմանավորված նրա աշխատանքը: Կողմնացույցի աշխատանքը պայմանավորված է նրանով, որ Երկիրը նույնպես մագնիս է և ունի բևեռներ (հարավային և հյուսիսային)։

Ի՞նչ է բջիջը։

Բջիջը կենդանի օրագանիզմների կառուցվածքների տարրական միավոր է։

Որո՞նք են արմատի գործառույթները:

Արմատի շնորհիվ բույսը վերցնում է իրեն սնունդ և կարողանում է բազմանալ։

Ի՞նչ է շնչառությունը:

Այն գազափոխանակությունը, երբ օրգանիզմը օդից կլանում է թթվածին և անջատում ածխաթթու գազ կոչվում է շնչառություն

Շնչառական ի՞նչ օրգաններ գիտեք:

Թոքեր, խռիկներ և այլն։

Որո՞նք են կենդանի օրգանիզմների կենսամիջավայրերը:

Այն տարածքը, որտեղ բնակվում է այս կամ այն կենդանի կոչվում է կենսամիջավայր։

Ո՞րն է կոչվում օրգանիզմի բնակության վայր:

Կենսամիջավայրի այն որոշակի տարածքը, որտեղ բնակվում է այս կամ այն կենդանի օրգանիզմը, կոչվում է բնակության վայր։

Posted in Հաշվետվություններ 2023, Պատմություն, Առաջադրանքներ

Պատմություն։Հաշվետվություն

Հունվարի 30 -փետրվարի 3

ՏԻԳՐԱՆ 2-ՐԴ ՄԵԾԻ ՏԵՐՈՒԹՅԱՆ ՍՏԵՂԾՈՒՄԸ ԵՎ ԸՆԴԼԱՅՆՈՒՄԸ։

Տիգրան Մեծ-The Tigran Great

Ալեքսանդր Մակեդոնացի և Հելլենիստական աշխարհը

Հին Հռոմ։ Պատմության արշալույսը։

Մարտ

Պատմություն

Արտաշեսյան թագավորների դրամներ

Պատմություն։Առաջին եռապետությունը

Ապրիլ

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ։Մեծ Հայքի թագավորությունը Արտավազդ 2-րդ օրոք։

Պատմություն։Քրիստոնեության տարածումը Հայաստանում։ Տրդատ 1-ինի գահակալումը։

Պատմություն ։

Պատմություն:21.04.2023📖📚

Մայիս

Պատմություն։

Պատմության մրցույթ

Posted in Հաշվետվություններ 2023, Uncategorized

Մայրենի Հհաշվետվություն

Փետրվար

Մայրենի 01.02.2023

Ուրբաթ ( 03.02.2023թ. )

Երեքշաբթի(07.02.2023)

Մեծերը Տերյանի մասին

« Թմկաբերդի առումը»

«ՀԻՆ ՕՐՀՆՈՒԹՅՈՒՆ»

Քառյակներ

🌸Իմ ընտանիքը🏵️

Մայրենի

Մայրենի

Լրացնել  բաց թողնված տառերը` օ կամ ո:

Մարտ 

Ամփոփում Մայրենի

Մայրիկ…

Մայրենի

Մայրենի։ Հոլովակների վերհիշում

Երեքշաբթի։ՄԱՅՐԻԿԻՆ՝ ՍԻՐՈՎ

Ստեղծագործական աշխատանք

ՄԱՅՐԵՆԻ։Հոլովների վերհիշում և թարգմանություն

Մայրենի։Չորեքշաբթի 22.03.2023

Ապրիլ
Մայրենի։10/04/2023

ՄԱՅՐԵՆԻ։11/04/2023

Մարկ Տվեն

Մայրենի։

Մայրենի։Համո Սահյան ( « Սահյանական օրեր » )

Մայրենի

Մայրենի :24/04/2023

Մայրենի (26.04.2023)

Իմ դպրոցի 6 տարիները

Մայիս

Մայրենի։02.05.2023

Մայրենի

Մայրենի։05.05.2023

Մայրենի։

Մայրենի:05.10.2023

Մայրենի։ 10.05.2023

Մայրենի։15․05.2023


Posted in Նախագծեր, Պատմություն, Uncategorized

Պատմության մրցույթ

Շատ հավես օր էր և շատ հետաքրքիր։ Մեր պատմության դասերը շա՜տ Հետարքրքիր են և շատ հավես է երբ մենք մեր պատմության թեմաների ամփոփումը անում ենք , մրցույթի ձևով․․․Նաև մրցույթը մեզ մոտիվացնում է ավելի լավ սովորել թեմաները, որպեսզի ավելի վստահ լինենք։ Պատմության մրցույթի ժամանակ մենք հավաքեցինք 49 միավոր և հաղթեցինք․Շատ ուրախացանք, Լավ օր էր․․․

Предварительный просмотр изображения
Posted in Մայրենի, Առաջադրանքներ, Uncategorized

Մայրենի։15․05.2023

Առաջառմիշտ, առվակ, առկայծելառէջ, առնետ, առավոտ:
Ապ- նախածանցը:
Ապրանք, ապարդյուն, ապուխտ, ապուշ, ապակի, ապերջանիկ, ապրուստ:

2. Բառերը բաժանի՛ր երկու խմբի:
Իրիկուն, լուսաբաց, երեկո, արշալույս, իրիկնաժամ, մթնշաղ, լուսադեմ, լուսածագ, արևածագ, իրիկնամուտ, վերջալույս, արևամուտ, առավոտ:

Իրիկուն-երեկո-իրիկնաժամ-մթնշաղ-իրիկնամուտ-վերջալույս-արևամուտ

Լուսաբաց-առավոտ-արշալույս-լուսադեմլուսածագ-արևածագ

3. Նշված բառերից երեքում «ուկ» մասնիկը փոքրացնող-փաղաքշական իմաստ չի արտահայտում: Նշի՛ր այդ բառերը:
Գառնուկ, մտրուկ, մարդուկ, ճնճղուկ, հորինուկ, մանչուկ, մժղուկ, շիկամուկ:

4. Բառաշարքերում ընդգծիր 5 ածական:
1.Անգղ, ցածրվատ, ավարտ, ծանր, ավազան, մանուշակագույն, գրտնակ, գոտի, ագահ:
2.Առասպել, կաղամայի, գորգ, ամբոխ, աշխույժ, անիվ, մեծագույնաղմկոտ, գետին:

5. Բառաշարքում առանձնացրու իրանիշ և անձնանիշ գոյականները:
Ախոյան, բազե, բժիշկ, աղախին, արշավ, չմշկորդ, դյուցազն, ականջ, կայսր, աքաղաղ, դաստակ, ժառանգորդ, մարտիկ:

Անձնանիշ գոյականներ-ախոյան, բժիշկ, աղախին, չմշկորդ, դյուցազն,կայսր, ժառանգորդ, մարտիկ

Իրանիշ գոյականները-բազե, արշավ, ականջ, աքաղաղ, դաստակ

Լրացուցիչ առաջադրանք

Վիլյամ Սարոյան

« Հայ մուկը»

Ժամանակին կար մի մուկ: Նա ապրում էր անհոգ ու զվարթ: Մի օր էլ քույրերի, եղբայրների, ազգականների, բարեկամների ու մի քանի թշնամիների հետ ընկավ մկնորսի թակարդը:

Այս մուկն անուն չուներ, սակայն զորեղ անհատականության տեր էր: Թեպետ անուն չուներ, բայց երբեմն հանդուգն ու կորովի վերաբերմունք էր ցուցաբերում մի շարք հարցերի նկատմամբ: Մյուս մկները նրան ճանաչում էին Արտաշ անունով: Ոչ ոք չգիտեր, թե ինչու էր նա այդ անունը կրում:

Եթե կամենում եք իրողությունն իմանալ, Արտաշը մյուս մկներից որեւէ մեկին նման չէր: Նա հայ մուկ էր:

Այս մկները հենց այնպես չէին բռնվել: Կենդանաբանական այգին նրանց կարիքն ուներ, իբրեւ օձի կեր: Ամեն գիշեր յուրաքանչյուր օձի, որպես կեր, հրամցվում էր մուկ, քանի որ օձը սիրում է ողջ մուկ ուտել: Երբ իր վանդակի մեջ զետեղված մուկը սրսփում ու սրտաճմլիկ ճղրտոցներ է արձակում ու գթություն հայցում, օձը լավ է տրամադրվում, զգում է իր օձությունն ու հասկանում է, որ աշխարհն իր բնական հունով է ընթանում, եւ ամեն ինչ կարգին է:

Ամեն գիշեր օձի վանդակի մեջ ողջ մուկ էր դրվում` նրա ախորժակը սրելու եւ ընթրիքը ճոխացնելու համար: Մկները գաղափար չունեին, թե ինչու են գտնվում կենդանաբանական այգում: Հիմա շատ ուշ էր որեւէ բան անելու համար, քանի որ նրանցից ոչ մեկին չէր հաջողվել փախչել եւ տեղեկացնել այլոց:

Վերջապես, մի երեկո, մեր Արտաշ մուկը զետեղվեց կենդանաբանական այգու Ռալֆ կոչեցյալ ամենագեղեցիկ օձի վանդակում: Բնականաբար, դա նրա գիտական անունը չէր: Եթե կամենում եք որեւէ գիտական բան իմանալ նրա անվան վերաբերյալ, պետք է դիմեք մասնագետին:

Այդ երեկոյին նախորդող ողջ տարվա ընթացքում Ռալֆն ամեն երեկո հաճույքով դիտել էր զանազան մկների դողը, ճղրտոցն ու գթություն հայցելը, եւ հետո, առանց որեւէ մխիթարական խոսքի, «Աստծո բարինի» կամ «Գնաս բարովի», եւ կամ թեկուզ որեւէ գնահատիչ խոսքի` մկանը կուլ էր տվել:

Այս իրիկուն, երբ Ռալֆը տեսավ Արտաշին, պռատ քմծիծաղով ինքնիրեն ժպտաց, ակնկալելով, որ Արտաշն էլ մյուս մկների պես սրսփար, ճղրտար ու գթություն հայցեր: Արտաշն իսկույն հասկացավ կացությունը, հասկացավ, թե ինչ էր պատահելու, եւ թե ինչ էր սպասում իրեն, այն օրից ի վեր, որ բերվել էր կենդանաբանական այգի:

Արտաշն ընդվզեց, անարգված զգաց: Այնքան նվաստացած զգաց, որ մոռացավ, որ, ի վերջո, ինքն էլ այլոց պես մի մուկ էր: Նա հայացքը սեւեռեց օձին` մեկենումեկ անխարդախ ատելությամբ ու ատելությունից առավել անզուսպ մոլեգնությամբ: Այս ինչ ամբարտավան օձ էր, որ Արտաշի՝ իր անմիտ ու կամահաճ ընթրիքը լինելուն էր սպասում:

Արտաշն այլ ծրագրեր ուներ, եւ ամենից առաջ ուզում էր իմանալ օձի հասակի չափը: Մինչեւ ո՞ւր էր հասնում նրա հասակը, մարդու հասակից բա՞րձր էր, թե՞ ցածր: Դա շատ կարեւոր էր, սրանից զատ, վեց թե յոթ բաներ եւս: Արտաշի համար անընդունելի էր, որ օձը հեգնական ժպիտով նայեր իրեն, եւ սպասեր, որ ինքը սրսփար:

Արտաշը հարձակվեց Ռալֆի վրա մի այնպիսի հուժկու թափով, որ օձը հանկարծակիի գալով շնչահատ եղավ: Հետո Արտաշն ուժերի ներածին չափով վեր ցատկեց: Բարձրությունը, ինչպես հիշում եք, նրան հետաքրքրող ամենակարեւոր հարցերից մեկն էր, եւ հետեւաբար կարողացավ ակնկալածից ավելի բարձր ցատկել, քան այլ մկները: Արտաշը օձի վրա խոյանալուց հետո ճարպկորեն Ռալֆի գլխի ետեւի կողմն անցավ, եւ չորս ոտքերն ի մի բերելով վեր ցատկեց ու «թախկ» մի հարված հասցրեց նրա գլխին, հարվածները`«թախկ», «թուխկ», կանոնավոր հաջորդականությամբ շարունակվեցին:

Ահ, դա շատ նսեմացուցիչ էր օձի համար` թախկ:

Ո՞վ էր այս խենթ մուկը` թուխկ:

Կամ, հավանաբար, մկից տարբեր մի բան էր`թախկ:

Թերեւս, միայն արտաքուստ էր մկան նման մի բան`թուխկ:

Հավանաբար, օձերի իսկական թշնամին էր, եւ շուտով ապացուցելու էր, որ ինքն ի վիճակի էր ավերելու երկրի երեսին գտնվող որեւէ օձի`թախկ:

Արտաշը դարձյալ ու դարձյալ ցատկեց ու թախկ, թուխկ ահարկու հարվածներ հասցրեց օձի գլխին:

Այժմ օձին հետաքրքրող միակ բանը լավ ընթրիքն էր: Պատահածն ամենեւին անսպասելի էր` թախկ, թուխկ:

Ռալֆի գլուխը սկսեց ցավել: Հարվածները` թախկ, թուխկ շարունակվեցին: Ամենից վատն այն էր, որ երբ գլուխը թեքում էր, ճշտելու համար, թե Արտաշն ուր է, նոր հարված էր իջնում: Ռալֆին այնպես էր թվում, թե իր գլուխը ջախջախում էր մկից անհամեմատ մեծ մի կենդանի`թախկ:

Ամեն պահին զգում էր, որ մի շատ ճարպիկ թշնամու հարձակման տակ էր` թախկ, թուխկ:

Տասնինը փառավոր հարվածներ իջան Ռալֆի տանջահար գլխին: Սրանից ավելիին չէր դիմանա, ուստի որոշեց հնարավորինս շուտ մի ապահով տեղ ճողոպրել: Այդպես էլ արեց, կարելվույն չափ արագ իր խուցը սողոսկեց եւ դուռն էլ ամրապինդ շրխկացրեց:

Հետո սկսեց գաղտուկ դուրս նայել` վայրենաբարո ու խոշոր մի գազան տեսնելու ակնկալիքով, բայց, ով զարմանք, այնտեղ Արտաշն էր, որ նույն հասակն ու չափը ուներ, ինչ-որ մնացյալ այլազան մկները:

Ավելին, Ռալֆը լսեց նաեւ Արտաշի խոսքերը, որոնք մկան մեղմ ճղրտոց կամ գթություն հայցող պաղատանքներ չէին, այլ անարգալի հանդուգն արտահայտություններ եւ հիշոցներ, որ չեմ ուզում վերարտադրել այս էջերում:

Պատահաբար այս դեպքին ականատես եղավ կենդանաբանական այգու ծառայողներից մեկը, որ ափիբերան մնաց, ապշահար, կարկամած ու հիացած: Ինքը, որպես մասնագետ, նման երեւույթի չէր հանդիպել իր ողջ կյանքի ընթացքում:

Մի մուկ մարտնչել էր օձի դեմ ու հաղթել:

Այնուհետեւ Արտաշը ցուցադրվեց կենդանաբանական այգի այցելող ժողովրդին: Կենդանաբանական այգիները մուկ չեն ցուցադրում, քանի որ մուկը սովորական կենդանի է:

Արտաշը ցուցադրվեց՝ որպես Արտաշ, հանց հանճար մկների աշխարհից:

Թող որ սա դաս լինի յուրաքանչյուրին, թերեւս, սիրելի ընթերցողին, գիտես, որ քեզ նկատի ունեմ, ակնարկս քեզ է:

Posted in Առաջադրանքներ, ԲՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Բնագիտություն

Պատասխանել հարցերին

  1. Որո՞նք են կենդանի օրգանիզմների կենսամիջավայրերը:

    ա) Ջրային միջավայր-ջրիմուռներ և քիչ թվով բարձրա կարգ բույսեր, ձկներ, կետեր,
    խեցգետիններ։

    բ)Օդացամաքային միջավայր-բոլոր բարձրակարգ բույսերը, միջատները, սողունները, թռչունները, կաթնասունները։

    գ)Հողային միջավայր-հատկապես նրա բերրի, հումուսով հարուստ մասում ապրում են բազմաթիվ մանր ջրիմուռներ, կան տարբեր բույսերի արմատներ, սերմեր և սպորներ։ Հողում ապրում են նաև տարբեր կենդանիներ` անձրևորդեր, տարբեր միջատներ և նրանց թրթուրները, բազմաթիվ մանրէներ և սնկեր։

    դ)Օրգանիզմային միջավայր մակաբույծ բույսեր (գայլուկ), կենդանիներ (մակաբույծ որդեր, նախակենդանիներ), մանրէներ և սնկեր։
  2. Ո՞րն է կոչվում օրգանիզմի բնակության վայր:
    Կենսամիջավայրի այն որոշակի տարածքը, որտեղ բնակվում է այս կամ այն կենդանի օրգանիզմը, կոչվում է բնակության վայր։
    Էկոլոգիական ի՞նչ գործոններ գիտեք:
  3. Ի՞նչ խմբերի են բաժանվում էկոլոգիական գործոնները:
  4. Էկոլոգիական ի՞նչ գործոններ գիտեք:

  5. Ի՞նչ նշանակություն ունի լույսը կենդանի օրգանիզմների համար:
  6. Բոլոր բույսերը օգտագործում են լույսը ֆոտոսինթեզի միջոցով իրենց համար սնունդ պատրաստել: Առանց լույսի չեն լինի բույսեր, և այդպես կվերանան բոլոր կենդանիները, սկսած բուսակերներից: Լույսը նաև ջերմություն է տալիս կենդանի օրգանիզմներին:
  7. Ի՞նչ կլինի, եթե գիշատչ կենդանիները վերանան Երկրի երեսից:

  8. Ինչու՞ ցամաքւմ ապրող կենդանիները չեն կարող ապրել ջրում:

  9. Ի՞նչ բնական համակեցություններ գիտեք:

  10. Թվե՛ք էկոհամակարգի երեք հիմնակա բաղադրիչները: