1. Հայերենի յուրաքանչյուր տառ ունի նաեւ թվային արժեք(Ա=1, Ժ=10, Շ=500 եւ այլն)։Հետևյալ բառերից որի՞ տառերի թվային արժեքների գումարն է ամենափոքրը։
Ա. շունչ
Բ. գայլ
Գ.մարդ
Դ.բերդ
2. Աշխարh, ընդhանուր, շնորhալի,նշխար, ընդhամենը, անընդhատ, ապաշխար.ել, մենաշնոր. բառերը բաժանվել են երկու բանակի` կախված այն բանից , թե կետի փոխարեն հ գրվո՞ւմ է, թե՞ ոչ։ Տարբերակներում բերված ո՞ր պնդումն է ճիշտ։
Ա.Բանակներում բառերի թվերը հավասար են։
Բ.Բանակներից մեկում բառերի թիվը մյուսի բառերի թվից մեծ է երկուսով։
Գ. Բանակներից մեկում բառերի թիվը մյուսի բառերի թվից փոքր է չորսով։
3.Խիճ, կարճ, դղյակ, ծածկ, եղինջ, զրահ, կարգ, խիտ բառերից ամենաշատը քանի՞սը նոր շունչ կստանան, եթե բառամիջում ավելացնենք մեկ տառ:
Ա. 4
Բ. 5
Գ. 6
Դ. 7
4. Ո՞ր նախադասությունն է զերծ մնացել «մակաբույծ» բառերից:
Ա. Նա մեր դպրոցի ամենից լավագույն աշակերտներից մեկն է:
Բ. Հարցը կայանում է նրանում, որ ամեն ինչ այդքան հեշտ չի տրվում:
Գ. Տնօրենը հավանաբար իր մոտ է, կարող եք մոտենալ նրան:
Դ. Ճանապարհի կեսից հետ վերադառնալու կարիք չկա:
Ե. Այս ամենից հետո նրան հաջողվեց գրագրի պաշտոն ստանալ:
5.Ո՞ր բառի բացատրությունն է սխալ:
սակարկել — բանակցել ինչ-որ գործարքի ժամանակ
դագանակ — գավազան
քեռայր — քեռու տղա
քթոց — ոստերից հյուսված կողով
սվին — սառը զենք
6. Պատասխանի տարբերակներից ո՞րն իր «ընկերը» չունի բերված նախադասության մեջ: Արևածագին փայտփորիկը նստեց կաղնու ճյուղին, սևեռուն նայեց կեղևի տակ վխտացող բզեզներին։
Ա. վաղորդայն
Բ. կտցահար
Գ. ոստ
Դ. թռչուն
Ե.ակնապիշ
7.Երգիծանքի նշված տեսակների համապատասխան նկարագրությունները խառնվել են, դասավորի՛ր։
8. Քեզ ծանոթ աղբյուրներից ընտրի’ր գրաբարյան որևէ ասույթ, փոխադրի’ր աշխարհաբար։
ԻՆՉՊԷՍ ՉԱՓԵՍ, ԱՅՆՊԷՍ ԱԼ ԿԸ ՉԱՓՈՒԻՍ
Տղայ մը օր մը կը զայրանայ իր ծերացած հօրմէն, զայն կ՚առնէ ուսին, կը
տանի անտառ մը, հոն կը ձգէ ու տուն կը դառնայ։
Տարիներ ետք կ’ամուսնանայ, որդի մը կ՚ունենայ, կը խնամէ ու կը մեծցնէ
զայն։ Սակայն, այս տղան ալ հօրը պէս երախտամոռ* կ՚ըլլայ։
Օր մըն ալ, երբ ասոր ալ սիրտը կը նեղուի, կ՚առնէ հայրը ուսին ու սարն ի
վեր կը բարձրանայ։
–Տղա՛ս, զիս հոս ձգէ ու ե՛տ գնա,– կ՚ըսէ հայրը։
–Իսկ ինչո՞ւ ճիշդ հոս,– կը հարցնէ տղան։
–Ես հայրս մինչեւ այս ծառն եմ բերած,– կը պատասխանէ հայրը հոգոց
հանելով
Ինչպես չափես ,այնպես էլ կչափվես
Մի օր տղան բարկանում է իր ծերացած հոր վրա , և շալակում տանում է անտառ ,այնտեղ թողնում ու հետ վերադառնում:
Տարիներ հետո ամուսնանում է և մի տղա է ունենում,խնամում և մեծացնում է:Սակայն այս տղան էլ իր հոր նման երախտամոռ է լինում:
Օրերից մի օր երբ տղայի սիրտը նեղվում է հորը շալակում է դնում ուստրին և սարն ի վեր բարձրանում:
-Տղա՛ս ,ինձ այստեղ թող և ետ գնա-ասում է հայրը:
-Իսկ ինչու՞ հենց այստեղ ,-հարցնում է տղան:
-Ես իմ հորս մինչև այս ծառի մոտ եմ բերել,..պատասխանում է հայրը հոգոց հանելով:
9.Ամբողջացրո’ւ առածը. <<Թրի կտրածը կլավանա,…>>։
Ա. եթե ժամանակին միջոցներ ձեռնարկես
Բ.լեզվի կտրածը չի լավանա
Գ. դանակի կտրածը` ոչ
Դ.կորած ընկերը չի վերադառնա