Posted in Մայրենի, Առաջադրանքներ

Մայրենի․․․

1.Հոլովի՛ր պայուսակ, մայր, գարուն բառերը։

Ուղղական (ո՞վ, ի՞նչ)-մայր,պայուսակ,գարուն

Սեռական (ո՞ւմ, ինչի՞)-մորը,պայուսակի,գարնան

Տրական (ո՞ւմ, ինչի՞ն)-մորը,պայուսակը,գարունը,

Բացառական (ումի՞ց, ինչի՞ց)-մորից,պայուսակից,գարունից

Գործիական (ումո՞վ, ինչո՞վ)-մայրիկով,պայուսակով,գարունով,

Ներգոյական (ո՞ւմ մեջ, ինչո՞ւմ, ինչի՞ մեջ)-մայրիկի,պայուսակի,գարնան

2. Առանձնացրո՛ւ նախադասությունները, կետադրի՛ր։ Վերլուծի՛ր ստացված առակը։

Ձուկը գնաց տարբեր իմաստունների մոտ: Նրանցից մեծ մասն ասելիք չուներ, բայց նրանք ամեն տեսակ անհեթեթույթուններ էին ասում,  որպեսզի հիմարների աչքերում մեծ ուսուցիչներ երևային: Այդ ձկներից մեկն ասաց,  որ օվկիանոսին հասնելու համար պետք է աշխատել անթերի լողացող ձկների ութնապատիկ ճանապարհի առաջին աստիճանին դիրք զբաղեցնել: Մյուս գուրու ձուկը սովորեցրեց,  որ օվկիանոս տանող ճանապարհը պայծառատես ձկների աշխարհների ուսումնասիրություններում կգտնի: Երրորդն ավելացրեց.

-Միակ միջոցը անընդհատ կրկնելն է՝   ռամ-ռամ-ռամ. Միայն այդ դեպքում կբացվի ճանապարհը:   

Հոգնելով տարբեր ուսմունքներից՝  ձուկը լողաց ջրիմուռներում հանգստանալու,    և այնտեղ նա հանդիպեց մի ծեր,  ոչ մի բանով աչքի չընկնող ձկան:  Նա ասաց ձուկ-պրպտողին.

-Հիմարի՛կ, օվկիանոսը,  որը դու փնտրում ես,  քո շուրջ է դու էլ ես օվկիանոսի մի մաս,  չնայած որ չես նկատում դա: Այն քո մեջ է,  քո շուրջ,  և դու   նրա սիրելի մասնիկն ես:

3. Առանձնացրո՛ւ այն բառերը, որոնք ժխտական նախածանց ունեն:

Անարվեստ, անդեմ, անդուռ, անիվ, անսիրտ, անահ, անուշ, անմահ, անուն, դժողք, դժգոհ, դժբախտ, դժնի, դժկամ, ապագա, ապարդյուն, ապերախտ, ապուր, ապաշնորհ, ապուշ, ապտակ, տարի, տկարտհաճ, տպել, տգեղ, տխուր, չամիչ,չտես, չկամ,չարիք

4․Թարգմանի՛ր Օշոյի առակը։ Ներկայացրո՛ւ կարծիքդ առակի մեջ արտահայտված գաղափարի մասին:

ОБ УМЕНИИ БЫТЬ БЛАГОДАРНЫМ

На полке стоял маленький глиняный кувшинчик для воды. В углу комнаты на кровати лежал больной, томимый жаждой. «Пить! Пить!..» — поминутно просил он. Но он был совсем один, и некому было помочь ему. Мольба больного была так жалобна, что кувшинчик не выдержал. Сострадание переполняло его. Прилагая невероятные усилия, он подкатился к постели больного, остановившись возле самой его руки. Больной открыл глаза, и взгляд его упал на кувшинчик. Собрав все свои силы, человек взял кувшинчик и прижал его к горячим от жара губам. И только теперь он понял, что кувшин пуст! Собрав последние силы, больной швырнул кувшинчик об стену. Тот разлетелся на бесполезные куски глины.
Դարակի վրա մի փոքրիկ հողե սափոր կար ջրի համար։ Սենյակի անկյունում, մահճակալի վրա, հիվանդ մարդ պառկած էր՝ տանջված ծարավից։ «Խմի՛ր։ Խմի՛ր…»,- ամեն րոպե հարցնում էր նա։ Բայց նա բոլորովին մենակ էր, և նրան օգնող չկար։ Հիվանդի աղոթքն այնքան ցավալի էր, որ սափորը չդիմացավ: Կարեկցանքը պատեց նրան։ Անհավատալի ջանքերով նա գլորվեց դեպի հիվանդի մահճակալը՝ կանգ առնելով նրա ձեռքի մոտ։ Հիվանդը բացեց աչքերը, և հայացքն ընկավ սափորի վրա։ Ամբողջ ուժերը հավաքելով՝ տղամարդը վերցրեց սափորը և շոգից տաքացած սեղմեց շուրթերին։ Եվ միայն հիմա հասկացավ, որ սափորը դատարկ է։ Հավաքելով վերջին ուժը՝ հիվանդը սափորը նետեց պատին։ Այն փշրվեց՝ դառնալով անպետք կավի կտորներ։


Հիշեք երախտագիտությունը. երբեք մի դարձրեք կավի կտորներ նրանց, ովքեր ձգտում են օգնել ձեզ, նույնիսկ եթե նրանց փորձերն ապարդյուն են:

Помните о благодарности — никогда не превращайте в куски глины тех, кто стремится вам помочь, даже если их попытки тщетны


Իմ կարծիքով մարդը անշնորհակալ էր, որովհետև նրա կավե սափորը լսելով, որ մարդը շատ էր խնդրում և պահանջում նա որոշեց գլորվելով գնալ մարդու ձեռքի մոտ, բայց մարդը նրա անկիրթ փահվածքով վերցրեց և ջարդեց այդ սափորը և սափորը դառձավ անփետք փշուրներ։

Posted in Առաջադրանքներ, ԲՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Քիմիական նյութերի ադեցությունը շրջակա միջավայրի վրա

  1. Հողի ու ջրի ,թռչունների ու ձկների ,վայրի գազանների պահպանման համար ի՞նչ միջոցներ են ձեռնարկվում:
    Նախառաջինը մենք պետք է չաղտոտել մեր բնակավայրը , որովհետև աղըի տեղը աղբանում է ոչ թե գետնին կամ խոտերի մեջ։Երկրորդ միջոցը դա աղբի տեսակավորումն է դա երբ ՝աղբերը թափում են հատուկ աղբամաններում որոնց վրա գրված են թե ինչ մատերեալ է պետք գցել։
  2. Որո՞նք են թթվային անձրևների առաջացման պատճառները,և ի՞նչ հետևանքներ կարող են դրանք ունենալ:
    Թթվային անձրևները թթվեցնում են ջրային ավազանները և հողերը, որի հետևանքով ոչնչանում են ջրային օրգանիզմները, վնասվում կամ չորանում են բույսերն ու ծառատեսակները: Թթվային անձրևների ազդեցությամբ ստորերկրյա ջրերում մեծանում է մետաղների, օրինակ՝ կապարի, պղնձի, ցինկի, կադմիումի, ալյումինի պարունակությունը, որոնք արմատների միջոցով ներծծվում ու վնասում են բույսերը:Թթվային անձրևներից խուսափելու ամենահուսալի միջոցը մթնոլորտը չաղտոտելն է, քանի որ մթնոլորտ արտանետված նյութը նորից որսալ անհնարին է: Դրա համար պետք է արտանետվող գազերն առավելագույնս զտվեն, ավտոմեքենաների համար ստեղծվեն վառելիքի այնպիսի տեսակներ, որոնք վնասակար նյութեր չեն պարունակում:
  3. Ինչու՞ չի կարելի այրել կենցաղային աղբը:
    Կենցաղային աղբը չի կարելի այրել, որովհետև նրա գոլորշին բարձրանում է և խանգարում օզոնային շերտին, որը մարդու համար շատ օգտակար է։Օզոնային շերտը դա՝ հայլիի պես բանն է, որը խանգարում է ուլտրամանուշակագույն լույսերին, մտնել մեր երկրի մթնոլորտ։
Posted in Մայրենի, Պատմություներ, Ստեղծագործություններ, Առաջադրանքներ, ԿԻՆՈՖՈՏՈ, Uncategorized

Մի անգամ աշնանը…

Ժամանակին մի երեխա կար, անունը՝ Դոպսոն։Դոպոնը ապրում էր մի երկրում, որտեղ աշունը հինգ տարին մեկ էր լինում, երեխան շա՜տ էր սիրում աշունը և անհամբեր,սպասում էր այդ տարուն ։Մի անգամ Դոպսոնը որոշեց դուրս գա, ըկերների հետ խաղա։Նա իջավ և ինչ տեսա՜վ, ընկերները կանգնած նայում էին աշնան թափվող տերևներին,բոլորր տրևները ընկան՝ բացի մեկից, որը ծառի կատարին նստել ու չէր ուզում իջնել։Երբ այդ տերևը ընկավ Դաֆը տերևը բռնեց և նվիրեց Դոպսոնին։ Դոպսոնը այդ տերևը խնամքով պահեց իր հուշատետրում ։Նրա ընկերներն էին՝Մարտը,Դաֆը,Տեդը,Թիմը։Նա իր ընկերների հետ ծանոթացել էր աշնանը, նրանք արդեն հինդ տարի է իրար հետ էին ,բայց այս աշնանը նա պետք է տեղափոխվեր ուրիշ երկիր ։ Դոպսոնը հուզված ընկերներին հրաժեշտ տվեց և մեկնեց․․․

Քսան տարի հետո․․․
Դոպսոնը արթնացավ և արագորեն դասավորեց իրերը և հանկարծ տեսավ այն տերևը, որ իրեն էր նվիրել Դաֆը։Նա շատ ուրախացավ, ու հիշեց ընկերներին։Դուպոնը աշխատաքի ճանհապարին նկատեց Դաֆին, , նրանք իրար շատ էին կարոտել գրկեցին իրար ,բարևեցին, և գնացին Դոպսոնի տուն։
Դաֆը հարցրեց
—Դու պահե՞լ էս իմ նվիրած տերևը—
Դոպսոնը պատասխանի փոխարեն ընկերոջը մեկնեց հուշատետրը․․․
Նրանք իրար պատմելու շատ բան ունեին․․․․
Սա իրական ընկերությունն է․․․

Հեղինակ ՝Մարկ Վարդանյան


Photos by MV-Mark Vardanyan

Posted in Մայրենի, Պատմություն, Առաջադրանքներ, Uncategorized

Մխիթարյան միաբանությունը

Մխիթարյան միաբանությունը հայ կրոնական և մշակութային կազմակերպություն է, հայ կաթոլիկ եկեղեցու բենեդիկտյան վանականների միաբանություն։ Հիմնադրվել է 1701 թ. սեպտեմբերի 8-ին Կոստանդնուպոլսում վանահայր Մխիթար Սեբաստացու կողմից։ Միաբանությունն իր գործունեության ընթացքում հրատարակել է բազմաթիվ հայագիտական-բանասիրական, կրոնական և գիտական այլ աշխատություններ։ Հետապնդումների հետևանքով միաբանությունը երկար ժամանակ գտնվում է դեգերումների մեջ և միայն 1717 թ. սեպտեմբերին մխիթարյանները հաստատվում են Սուրբ Ղազար կղզում, որտեղ գտնվում են մինչև օրս:

2000 թ. տեղի է ունենում Վենետիկի և Վիեննայի Մխիթարյան միաբանությունների միավորումը։ Միավորումից հետո 2000 թ. հուլիսի 10-21-ը Ս. Ղազար Մայրավանքում գումարվում է արտակարգ ժողով, որի ժամանակ Վենետիկի և Վիեննայի միաբանները որոշում են ստեղծել Մխիթարյան միացյալ միաբանություն՝ մեկ կենտրոնական վարչությունով։ Այսպիսով, Մխիթարյան միացյալ միաբանության գլխավոր կենտրոնատեղին Վենետիկի Սուրբ Ղազար կղզու Մայրավանքն է, իսկ Վիեննայի վանքը՝ առաջին գլխավոր մենաստանը։

Posted in Մայրենի, Առաջադրանքներ

Ավետիք Իսահակյան « Ռավեննայում»

Արարատի ծեր կատարին
Դար է եկել, վայրկյանի պես,
Ու անցել:
Անհուն թվով կայծակների
Սուրն է բեկվել ադամանդին
Ու անցել:
Մահախուճապ սերունդների
Աչքն է դիպել լույս գագաթին
Ու անցել:
Հերթը հիմա քոնն է մի պահ.
Դու էլ նայիր սեգ ճակատին
Ու անցիր…

Հարցեր և առաջադրանքներ

1.Անծանոթ բառերը դուրս գրիր և բացատրիր։
Չունեմ

2.Դուրս գրիր ուղղական և սեռական հոլովներով դրված գոյականները
Ուղղական-Դար
սեռական-Արարատի,վայրկյանի ,սերունդների,

3.Փորձիր մի քանի նախադասությամբ պատմել բանաստեղծությունը։
Այս բանաստեղծությունը պատմում է ժամանակի արագության մասին, որ պետք է գնահատել ժամանակը, ժամանակը շատ արագ է անցնում :Ժամանակը ետ բերել չես կարող։Արարատ լեռը անսասան է, մարդկային կյանքը անցողիկ։

Posted in Առաջադրանքներ, ԲՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Հիմքեր և աղեր

  1. Ի՞նչ բաղադրություն ունեն աղերը:
    Աղերը բարդ նյութեր են, որոնք կազմված են մետաղների ատոմներից և թթվային մնացորդներից։  
  2. Որտե՞ղ է կիրառվում գիպսը:
  3. Ի՞նչ բաղադրություն ունեն հիմքերը:
    Հիմքեր կամ հիդրօքսիդներ են կոչվում այն բարդ նյութերը, որոնք կազմված են մետաղի ատոմից և մեկ կամ մի քանի հիդրօքսիլ խմբերից:

Posted in Մայրենի, Առաջադրանքներ

Հարցեր և առաջադրանքներ Մայրենի 08.11.2022

1.Դուրս գրե՛ք անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրե՛ ք ։

2.Ընտրե՛ք ձեզ դուր եկած փոքրիկ հատվածը պատմվածքում և դուրս գրեք գոյականները։

Հին, լավ օրերից մի օր, երբ ես ինը տարեկան էի և աշխարհը լի էր ամեն տեսակի հրաշալիքներով, իսկ կյանքը դեռևս հաճելի ու խորհրդավոր երազ էր, իմ զարմիկ Մուրադը, որին խելառ էին համարում բոլորը, բացի ինձանից, առավոտյան ժամը չորսին եկավ մեր բակը: Բախելով սենյակիս լուսամուտը, նա արթնացրեց ինձ։

— Արա՛մ,— ասաց նա։

Անկողնից վեր թռա և լուսամուտից դուրս նայեցի։

Չէի կարող տեսածիս հավատալ։

Արևն ուր որ է պետք է դուրս նայեր երկրի ծայրից։

Դեռևս առավոտ չէր, բայց ամառ էր և բավականին լույս կար, որպեսզի զգայի, թե երազի մեջ չեմ։

Իմ զարմիկ Մուրադը նստել էր մի գեղեցիկ սպիտակ ձի։ Գլուխս լուսամուտից դուրս հանեցի և տրորեցի աչքերս։

– Այո,— ասաց նա հայերեն,— ձի է։ Դու երազի մեջ չես։ Շտապիր, եթե ուզում ես ձի հեծնել։


3..Բնութագրե՛լ ՝ Արամին կերպարը,
Արամ շատ հարուստ ընտանիքում չէր ապրում նա ամեն ինչից գոհ էր և ուրախ էր։

4.ա) մեղադրիր, բ) արդարացրու ,գ) բնութագրիր՝ Մուրադին,
 զարմիկ Մուրադը կարողանում է կյանքը վայելել ավելի լավ, քան ուրիշ որևէ մեկը, որ երբևէ սխալմամբ աշխարհ է եկել։ 

Մուրադը գողացել էր ձին բայց հետո վերադարձրեց դա իմ կարծիքով մի քիչ անկիրթ բան էր։
Մուրադը վերցրել էր ձին իրենց ծանոթ հարևանից և նա չէր գողացել, որովհետև հետո նա վերադաձրել էր, և դա ավելի շատ պարտք վերցնել էր։

Լրացուցիչ առաջադրանքներ

1.Տրված բառերը խմբավորիր ըստ խոսքի մասերի։

2.Հող,սղոց,բուժակ,փայտ,պտուտակ,վիրավոր,բուժել,բժիշկ,մաքուր,սրսկել,հարթ,կանաչ,զգուշորեն,կարգին,համառորեն,գարնանային,փայլուն։

Գոյական-Հող,սղոց,բուժակ,փայտ,բժիշկ,
բայ-սրսկել,բուժել,
Ածական-մաքուր,հարթ,կանաչ,զգուշորեն,կարգին,համառորեն,գարնանային,փայլուն։

3.Կետերի փոխարեն գրիր ուն կամ յուն ածանցը։

ա ) Քամին խաղում էր պաղպաջյուն  ալիքների հետ։

բ) Դողդոջուն ձայնը մատնեց , որ վախենում է։

գ) Սիրով էր տանում հիվանդի քրթմնջուն ու բողոքը։

դ) Դալար սաղարթի սոսափունը խաղաղություն էր բերում։

Posted in Մայրենի, Առաջադրանքներ, Uncategorized

Իմ սիրերլի գրողը

Իմ ամենասիրած գրողը դա Ուիլիամ Սարոյանն է, նրա գրքերը ամենախորհրդավորն են։ ՄԻ քիչ նրա մասին։

Ամերիկահայ գրող Վիլյամ Սարոյանը (1908թ. օգոստոսի 31 – 1981թ. մայիսի 18) համաշխարհային գրականության ականավոր ներկայացուցիչներից է: Նա պատմվածքի ժանրը հարստացրել է սոցիալ-հոգեբանական նոր թեմատիկայով, մարդու, մարդկային մտածողության, ապրումների և բարոյականության մասին թարմ ասելիքով, պատումի նոր ձևերով:

Վիլյամ Սարոյանը ծնվել է Արևմտյան Հայաստանի Բիթլիս (Բաղեշ) քաղաքից Ֆրեզնո գաղթած հայի ընտանիքում: 4 տարեկանում զրկվել է հորից, որոշ ժամանակ ապրել է որբանոցում: Այնուհետև մայրը որդուն հանել է որբանոցից, կրթության տվել: Ընտանիքի հոգսն ստիպել է պատանուն թողնել դպրոցը և փողոցներում լրագիր վաճառել, ապա դարձել է հեռագրատան ցրիչ: Աշխատանքը, սակայն, նրան չի խանգարել զբաղվել ընթերցանությամբ, ստեղծագործել է, գրել փոքրիկ պատմվածքներ: 

Բոստոնի «Հայրենիք» շաբաթաթերթում 1933թ. տպագրվել է նրա առաջին պատմվածքը՝ Սիրակ Գորյան ստորագրությամբ: Սարոյանի պատմվածքների անդրանիկ ժողովածուն՝ «Խիզախ պատանին թռչող ճոճաձողի վրա…»-ն, լույս է տեսել 1934թ. և միանգամից ճանաչում բերել երիտասարդ գրողին: 1939թ. «Կյանքիդ ժամանակը» պիեսի համար Սարոյանն արժանացել է Նյու Յորքի քննադատների և Պուլիցերյան մրցանակի, բայց վերջինից (10 հզ. դոլար) հրաժարվել է՝ պատճառաբանելով, որ պետությունը չպետք է խառնվի գրականության գործերին:

Իր գրական կյանքի առաջին տասնամյակում Սարոյանը գրել է հարյուրավոր պատմվածքներ, որոնց մի մասը զետեղվել է ավելի քան 10 ժողովածուում («Փոքրիկ երեխաներ», 1937թ., «Ողջույն քեզ, սեր», 1938թ., «Անունս Արամ է», 1940թ., «Սիրելիս», 1944թ., և այլն): Դրանք բնական և ճշմարիտ պատկերների ու կերպարների մի ամբողջ շարք են: Սարոյանն ընթերցողի հետ խոսում է պարզ ու մատչելի լեզվով, իր իսկ բնորոշմամբ՝ «մարդկային սրտի համընդհանուր լեզվով, որը հավերժական է և նույնն է բոլորի համար ողջ աշխարհում»:

Սարոյանի հերոսներից շատերը հայեր են, որոնք ներկայացնում են հայկական միջավայրը՝ ազգային սովորույթներով ու բարքերով, հայրենիքի պատմական հիշողությամբ: Հայրենիքի թեման, նրա դարավոր ավանդույթները պահպանող մարդկանց ինքնատիպ կերպարները հակադրվում են ամերիկյան ապրելակերպի համահարթեցնող չափանիշներին: Սարոյանի հերոսները, հատկապես`   մանուկների ու պատանիների տպավորիչ կերպարները համաշխարհային գրականություն են մտել որպես հոգու մաքրության և անկեղծության խորհրդանիշներ: 

Սարոյանի վիպակներում և պատմվածքներում մարմնավորված իրականության ու երազանքի հակադրության, անհատի ներքին ազատության ու հոգևոր գեղեցկության, սիրո և բարու հաստատման մոտիվները հետաքրքիր լուծում են ստացել նաև դրամաներում՝ «Իմ սիրտը լեռներում է» (բեմադրվել է 1939թ., հայ բեմում՝ 1961թ., Մոսկվայում՝ 1962թ.), «Կյանքիդ ժամանակը» (բեմադրվել է 1939թ., հայ բեմում՝ 1981թ.), «Հե՛յ, ո՞վ կա այդտեղ» (բեմադրվել է 1942թ., հայկական հեռուստատեսային կինոնկար՝ 1981թ.) ևն:

1942թ. Սարոյանը զորակոչվել է բանակ: Երկրորդ աշխարհամարտը (1939-1945թթ.) և պատերազմն առհասարակ նա ընկալել է որպես մարդկության մեծագույն աղետ: Այդ թեման արտացոլվել է «Մարդկային կատակերգություն» (1942թ., համանուն ֆիլմի սցենարի համար 1944թ. արժանացել է «Օսկար» մրցանակի) վիպակում և «Վեսլի Ջեկսոնի արկածները» (1946թ.) վեպում: 1950-1960-ական թթ. գրողն ապրել է Եվրոպայում, ստեղծել է ինքնակենսագրական բնույթի հոգեբանական վիպակների շարք:

1960թ. նա վերադարձել է ԱՄՆ, գրել է գլխավորապես հուշագրական ժանրի գործեր՝ նվիրված Բեռնարդ Շոուին, Թոմաս Էլիոթին, Ջոն Ստայնբեկին, Եղիշե Չարենցին և ուրիշներին: Ուշագրավ են նաև նրա մտորումները գրականության, արվեստի դերի ու կոչման, սկզբունքների ու խնդիրների վերաբերյալ: Վիլյամ Սարոյանը երազանքներով ու խոհերով, ողջ էությամբ կապված էր Հայաստանին, հայ ժողովրդին: Առաջին անգամ հայրենիքում եղել է 1935թ., այնուհետև՝ 1960, 1976 և 1978 թթ.:

Posted in Մաթեմատիկա 6, Առաջադրանքներ, Uncategorized

Դաս 4.

Դաս 4.

Կրկնենք անցածը

Առաջադրանքներ(դասարանում)

1) Կարելի՞ է արդյոք, ամբողջ դրական թվից 1 հանելով, ստանալ 

բացասական թիվ։

2) Գտե՛ք համեմատության չգրված անդամը.

1-10
2





3) Երկու թվերի գումարը 18 է։ Եթե ավելի մեծ թվից հանենք նրա78
մասը, ապա կստանանք ավելի փոքր թիվը։ Գտե՛ք այդ թվերը։

1) x-7x/8=8x-7x= x/8         2) x+x/8=18

8                         8x+x=18×8

x=18×8/9 x=16 Պատ.՝ 16, 2:

Լրացուցիչ(տանը)

4) Որքա՞ն է գնացքի արագությունը, եթե այն 9 ժամում անցել է 180 կմ-ով ավելի, քան 6 ժամում։

Լուծում

180:9=20

6×20=120

9-6=3

180:3=60

5) Խանութում գործվածքի իրար հավասար երկու կտորներ կային:

Երբ առաջին կտորից վաճառեցին 16 մ, իսկ երկրորդից` 28 մ,

առաջինում 3 անգամ ավելի գործվածք մնաց, քան երկրորդում:

Սկզբում քանի՞ մետր գործվածք կար յուրաքանչյուր կտորում:

(28-16)x3=36

36+16=52

Պատ՝. 52մ:

6) Պահանջվում է պատրաստել սպիրտի և ջրի խառնուրդ, որում

ջուրը և սպիրտը ունեն 1 ։ 4 հարաբերությունը։ Քանի՞ լիտր ջուր և

քանի՞ լիտր սպիրտ պետք է վերցնել 10 լ այդպիսի խառնուրդ

ստանալու համար։

1+4=5

10:5=2

4×2=8

Պատ՝. 2, 8: