Posted in Մայրենի, Առաջադրանքներ

Հարցեր և առաջադրանքներ Մայրենի 08.11.2022

1.Դուրս գրե՛ք անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրե՛ ք ։

2.Ընտրե՛ք ձեզ դուր եկած փոքրիկ հատվածը պատմվածքում և դուրս գրեք գոյականները։

Հին, լավ օրերից մի օր, երբ ես ինը տարեկան էի և աշխարհը լի էր ամեն տեսակի հրաշալիքներով, իսկ կյանքը դեռևս հաճելի ու խորհրդավոր երազ էր, իմ զարմիկ Մուրադը, որին խելառ էին համարում բոլորը, բացի ինձանից, առավոտյան ժամը չորսին եկավ մեր բակը: Բախելով սենյակիս լուսամուտը, նա արթնացրեց ինձ։

— Արա՛մ,— ասաց նա։

Անկողնից վեր թռա և լուսամուտից դուրս նայեցի։

Չէի կարող տեսածիս հավատալ։

Արևն ուր որ է պետք է դուրս նայեր երկրի ծայրից։

Դեռևս առավոտ չէր, բայց ամառ էր և բավականին լույս կար, որպեսզի զգայի, թե երազի մեջ չեմ։

Իմ զարմիկ Մուրադը նստել էր մի գեղեցիկ սպիտակ ձի։ Գլուխս լուսամուտից դուրս հանեցի և տրորեցի աչքերս։

– Այո,— ասաց նա հայերեն,— ձի է։ Դու երազի մեջ չես։ Շտապիր, եթե ուզում ես ձի հեծնել։


3..Բնութագրե՛լ ՝ Արամին կերպարը,
Արամ շատ հարուստ ընտանիքում չէր ապրում նա ամեն ինչից գոհ էր և ուրախ էր։

4.ա) մեղադրիր, բ) արդարացրու ,գ) բնութագրիր՝ Մուրադին,
 զարմիկ Մուրադը կարողանում է կյանքը վայելել ավելի լավ, քան ուրիշ որևէ մեկը, որ երբևէ սխալմամբ աշխարհ է եկել։ 

Մուրադը գողացել էր ձին բայց հետո վերադարձրեց դա իմ կարծիքով մի քիչ անկիրթ բան էր։
Մուրադը վերցրել էր ձին իրենց ծանոթ հարևանից և նա չէր գողացել, որովհետև հետո նա վերադաձրել էր, և դա ավելի շատ պարտք վերցնել էր։

Լրացուցիչ առաջադրանքներ

1.Տրված բառերը խմբավորիր ըստ խոսքի մասերի։

2.Հող,սղոց,բուժակ,փայտ,պտուտակ,վիրավոր,բուժել,բժիշկ,մաքուր,սրսկել,հարթ,կանաչ,զգուշորեն,կարգին,համառորեն,գարնանային,փայլուն։

Գոյական-Հող,սղոց,բուժակ,փայտ,բժիշկ,
բայ-սրսկել,բուժել,
Ածական-մաքուր,հարթ,կանաչ,զգուշորեն,կարգին,համառորեն,գարնանային,փայլուն։

3.Կետերի փոխարեն գրիր ուն կամ յուն ածանցը։

ա ) Քամին խաղում էր պաղպաջյուն  ալիքների հետ։

բ) Դողդոջուն ձայնը մատնեց , որ վախենում է։

գ) Սիրով էր տանում հիվանդի քրթմնջուն ու բողոքը։

դ) Դալար սաղարթի սոսափունը խաղաղություն էր բերում։

Leave a comment