🏔Ճամփորդություն դեպի Արագածոտնի մարզ🏔

Երթուղի

Երթուղի- Բաբաջանյան փողոց- Աշտարակ-Ագարակի բրոնզեդարյան քաղաքատեղի-Արուճ- Թալին-Դաշտադեմ

Հայրենագիտական կանգառներ

Նախագծի պատասխանատուներ`

Արմինե Գոգինյան, Սոնա Սարգսյան

Վարորդ`

Տրանսպորտ`

Նախագծի իրականացման ժամանակահատվածը.

Մարտի 19

Մեկնում՝ 10:00` Մայր դպրոցի կայանատեղի

Վերադարձ՝ 16:00` Մայր դպրոցի կայանատեղի

Անհրաժեշտ իրեր.

տաք հագուստ, հարմարավետ կոշիկներ, անձևանոց, ջուր, բրդուճներ, տաք թեյ, քաղցր, տեսախցիկ, ալկոգել


Արուճի քարավանատուն

Կառուցվել է XIII դարում, Արուճ գյուղից 1 կմ հյուսիս արևմուտք, Երևան-Գյումրի մայրուղու ձախ եզրին: Պատկանում է միադահլիճ-եռանավ քարավանատների տիպին: Աչքի է ընկնում իր նրբագեղ սրբատաշ շարվածքով: Եռանավ կառույցի երկայնական սրահում տեղադրված է եղել վեց զույգ մույթեր, որոնք էլ կրել են թաղածածկ տանիքի հիմնական ծանրությունը: Սրահի միակ մուտքը հարավային ճակատից է, արտաքինից պատերը և ակյունները հագեցված են բուրգերով:

Հուշարձանը մեզ է հասել կիսավեր վիճակում, պահպանվել է միայն հյուսիս-արևելյան հատվածը: 1956-1957, 2008 թթ. պահպանված հատվածում իրականացվել են վերականգնողական աշխատանքներ:


Posted in Մայրենի, Առաջադրանքներ, Uncategorized

Ես իմ անուշ Հայաստանի ․․․ 5-8

  1. Բանաստեղծությունից դուրս գրիր 8 բարդ բառ և դրանց արմատներից մեկով կազմիր մեկական նոր բառ։
    երկաթագիր-գրագետ
    արնավառ-վառարան
    ողբաձայն-ձայնագիր
    վիշապաձայն-վիշապաքար
    անհյուրընկալ- ընկալող
    լուսապսակ-լուսավոր
    արևահամ-համտեսել


  2. Բանաստեղծությունից դուրս գրիր հետևյալ բառերի հոմանիշները՝ քամանաչա, հոտ, նազելի, մաքուր, ձյունամրրիկ, սպիտակ։
    քամանաչա-սազ
    հոտ – բույր
    նազելի- հեզաճկուն
    մաքուր -ջինջ
    ձյունամրիկ- բուք
    սպիտակ-ճերմակ
  3. Բանաստեղծությունից դուրս գրեք 10 ածական և դրանցով բառակապակցություններ կազմեք։
    անհաս բարձունք
    անհյուրընկալ մարդիկ
    արևահամ ծիրան
    ողբանվագ երգ
    վսեմ միտք
    հեզաճկուն գեղեցկուհի
    հազարամյա գտածոներ
    հնամյա եկեղեցիներ
    երկաթագիր մատյան
Posted in Մայրենի, Առաջադրանքներ, Uncategorized

Եղիշե Չարենց Ես իմ անուշ Հայաստանի ․․․

  1. Բանաստեղծությունն ուշադիր կարդա և որոշիր, թե ում կամ ինչին է նվիրված այն։ Պատասխանդ հիմնավորիր։
    Սա նիվիրված է Հայաստանին,ամեն տողը սիրո բնութագիր է։
  2. Բանաստեղծությունից դուրս գրիր այն տունը, որն ամենից շատ է քեզ հոգեհարազատ և բացատրիր, թե ինչո՞ւ է այդպես։

    Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բառն եմ սիրում,
    Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում,
    Արնանման ծաղիկների ու վարդերի բույրը վառման
    Ու նաիրյան աղջիկների հեզաճկուն պարն եմ սիրում:
    Սա նվեր է Հայաստանին, իր սիրով և իմաստով։
  3. Գտիր այն տողերը, որտեղ քո կարծիքով բանաստեղծը խտացնում է իր ասելիքը։
    Աշխարհ անցիր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա,
    Ինչպես անհաս փառքի ճամփա` ես իմ Մասիս սարն եմ սիրում:

  4. Բանաստեղծությունից դուրս գրիր քեզ համար անծանոթ բառերը, բառարանով դրանք բացատրիր և դրանցով նախադասություններ կազմիր։

    արնավառ -կարմիր
    վսեմ-ազնիվ
    Արծիվը սլանում էր դեպի վսեմ լեռները։
    Արնավառ արևը ներկեց երկինքը։
  5. Փորձիր բացատրել․ Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում — ինչո՞ւ է լարը լացակումած։
    Որովհետև մեր ճակատագիրրը շատ դաժան է եղել։Մեր երգերը ողբաձայն են
Posted in Մայրենի, Առաջադրանքներ

ՇԱՐԱՀՅՈՒՍՈՒԹՅՈՒՆ 290-295

Նախադասություն

291. Ա և Բ բառախմբերի տարբերությունը բացատրի՛ր: Ո՞ր բառախումբն ես նախադասություն համարում:

Ա. Ջրի մի նա ամբողջ առանց դեգերել էր շաբաթ անապատում: – Բ. Նա մի          ամբողջ շաբաթ առանց ջրի դեգերել էր անապատում:


  Ա. Դիմավորեցին քարավանապետն ուխտավորին ուղտապանները ու     կատակով հյուծված: – Բ. Քարավանապետն ու ուղտապանները կատակով     դիմավորեցին հյուծված ուղտավորին:
    Ա. Դուրս գալ երկար սևամորուք ուխտավորի շտապեց հագուստով նեղ կիրճով   քաղաքից մարդը: – Բ. Ուխտավորի երկար հագուստով սևամորուք մարդը          շտապեց նեղ կիրճով քաղաքից դուրս գալ:
Ա բառախմբում բառերը խառն են, իսկ Բ խմբում գրված է նախադասություն։


292. Տրված բառախմբերը վերածի՛ր նախադասությունների՝ առանց փոխելու բառերի հաջորդականությունը: Բացատրի՛ր, թե ինչպե՞ս կատարեցիր աոաջադրանքը:

           Թշնամի, բանակ, շրջապատել, քաղաք։
            Մայրամուտ, արեգակ, պալատներ, կարմիր, ներկել:
            Փախստական, բարձրանալ, ժայռեր, մեկ, վրա:
            Այնտեղ, ժայռեր, մեջ, մարդիկ, իսկական, տներ, փորել:
Թշնամու բանակը շրջպատել էր քաղաքը։
Մայրամուտի արեգակը կարմիր ներկել էր պալատը։
Փախստական ժայռերը մեկը մեկի վրա են բարձրանում։
Այնտեղ ժայռերի մեջ մարդիկ իսկական տներ էին փորել։

293. Բացատրի՛ր՝ ինչո՞ւ տրված բառախմբերը նախադասություններ չեն: Դրանք վերածի՛ր նախադասությունների:

            Նրանց քաղաքները հինգ հազար տարի առաջ գոյություն են ունեցել
            «Բիբլիա» հայերեն «գիրք» Աստվածաշունչն է։
            Հին դարերում Հյուսիսային Աֆրիկայում մի քանի քաղաքակրթություններ          իրար հաջորդեցին։
    Եգիպտացիներից հետո այդ երկրում փյունիկցիները՝ հին աշխարհի հիմնական      առևտրականներն ու ծովագնացները էին։
  Կարթագենը Հռոմի գլխավոր ախոյանը էր։ Փյունիկցիները Վասկո դե Գամայից երկու հազար տարի առաջ հարավից   Աֆրիկան հայտնաբերել էին։

294. Փորձի՛ր բացատրել, թե ի՞նչ է նախադասությունը:
Նախադասությունը ՝ իմաստ արտահայտող բառերի խումբ է, որը ունի սկիզբ և վերջ։Սկզբում սկսում ենք մեծատառով, իսկ վերջում դնում ենք վերջակետ։

295. Տրված տեքստում նախադասություններն առանձնացրո՛ւ (սկսի՛ր մեծատառով, վերջակետերը դի՛ր):

 Եզոպոսի առակներից մեկում այսպիսի բան է պատմվում , ընկերոջից շատ ձուկ
որսալու համար մեկը պղտորում է ջուրը։Հավանաբար այդտեղից էլ առաջացել է «պղտոր ջրում ձուկ որսալ»արտահայտությունը ։Դա գործածվում է խառնաշփոթ դրություն ստեղծող ու դրանից օգուտ քաղող մարդու մասին:

Posted in Մայրենի, Առաջադրանքներ

Լեզվական աշխատանք 296-299

296. Տրված տեքստում նախադասություններն աոանձնացրու:

            Սպիտակ ագռավները բնության մեջ հազվագյուտ են։Նրանք շատ քիչ են պատահում ։ Հենց դրանով են նրանք հետաքրքիր։Տասնութերորդ դարում Ռուսաստանի թագավոր Պետրոս Առաջինը պալատում մի սպիտակ ագռավ էր պահում՝ որպես հազվագյուտ երևույթ։ Խոսքի մեջ «սպիտակ ագռավ» արտահայտությամբ բնորոշում են մյուսներից տարբերվող մարդկանց։Հազվադեպ հանդիպող առարկաները առաջին անգամ դա հռոմեական մի բանաստեղծ՝ Յուվենալիուսն է գործածել:

297. Ա և Բ նախադասությունների արտահայտած մտքերի տարբերությունները բացատրի՛ր: Գտի՛ր տարբերության պատճառը:

            Ա. Իշխանի ձին մոտեցավ դռանը և սմբակով հարվածեց:
            Բ. Ձին մոտեցավ իշխանի դռանը և սմբակով հարվածեց:
    Առաջինում ձին իշխանին էր իսկ երկրորդում դուռն էր իշխանինը։
            Ա. Ժամանակը ոչ մի հզոր շինություն չի խնայել:

            Բ. Հզոր ժամանակը ոչ մի շինություն չի խնայել:
               Առաջինում հզոր   շինություն է իսկ երկրորդում հզորը ժամանակն է

            Ա. Մենակ չմնալու համար մեզ հյուր եկած աղջիկը զրուցում էր հոգնած   երգչուհու հետ:
            Բ. Մենակ չմնալու համար մեզ հյուր եկած աղջիկը հոգնած զրուցում էր   երգչուհու ­­­­հետ:
         Առաջինում հոգնածն երգչուհին էր իսկ երկրորդում աղջիկն էր հոգնած։
            Ա. Ամբիոնի մոտ կանգնած մարդն ինչ-որ բան էր պատմում պապիս:
            Բ. Մարդն ինչ-որ բան էր պատմում ամբիոնի մոտ կանգնած պապիս:
               առաջինում Ամբիոնի մոտ կանգնած էր մարդը իսկ երկրորդում պապիկն էր Ամբիոնի մոտ

298. Ընդգծված բառի կամ բառակապակցության տեղը փոխելով՝ նախադասության իմաստը փոխի՛ր:

            Օրինակ՝
Ե
րեք տարի առաջ ամառանոցում սկսած շինարարությունն ավարտել ենք: – Ամառանոցում սկսած շինարարությունը երեք տարի առաջ ենք ավարտել:

            Թագավորությունից բերած զարմանալի ստորգետնյա իրերը թաքցրեց իր ստորգետնյա
            ամրոցում
            Պատկերասրահի տնօրենն ուզում է զբոսաշրջիկների առաջ Պատկերասրահի դուռը փակել:
            Մեծ Բահով խաղալու ժամանակ տղան ավազների միջից մի մեծ խեցի հանեց:
            Ֆրանսիայի տասնհինգհազարամյա մի քարանձավում գտնվել են ավելի քան տասնհինգհազարամյա     պատմություն ունեցող նկարներ:
            Պատահաբար ափ դուրս գալով՝ հսկա խեցգետինը ձկնորսներին ավար   դարձավ:

299. Քանի ձևով կարող ես՝ տրված բառակապակցությունն ավելացրո՛ւ նախադասությանը:
            Նախապատրաստական աշխատանքը վերջացնելուց հետո սկսեց ծանր ու հոգնեցուցիչ վերելքը:         (ծանր ու հոգնեցուցիչ)
            Տուփից հանեցինք ծռմռված ու ժանգոտած մետաղյա հին իրեր:(ծռմռված ու ժանգոտ)
            Դահլիճ մտնողը տասը տարի հետո մոռացած կլինի այսօրվա շքեղությունը: (տասը տարի հետո)
            Աղջիկն ու տատը  անսովոր աղմուկից հոգնած ննջում էին: (անսովոր աղմուկից հոգնած)
            Արևիկին խոստացած նվերն այսօր տալո՞ւ ես հանդեսի ժամանակ: (հանդեսի ժամանակ)

Posted in Մայրենի, Առաջադրանքներ, Ընթերցանություն

Հ. Թումանյան «Մոծակն ու մրջյունը»

  1. Թվարկեք բալլադի հերոսներին և բնութագրեք նրանց։
    Մոծակը,Մոծակի կինը, Մրջյուն պահակը , Մրջյուն տանտերը։
  2. Ո՞րն է բալլադի ասելիքը։
    Ծույլերը ապրելու իմաստ չունեն և եթե դու ծույլ ես պետք է աշխատես, որ ծուլությանտ հաղթես։
  3. Գրեք բալլադի ասելիքին համապատասխան ասացվածքներ, թևավոր խոսքեր։

Բանի, գործի ժամանակին
Ով փոխանակ աշխատելու,
Ուշք ու միտքը տա խընդալու,
Պարապ շըրջի, երգի, պարի,
Սըրա նըրա թուշն համբուրի,
Էս կուռ վազի, էն կուռ ցատկի,
Վերջը էդպես պիտի սատկի:

Առաջադրանքներ

  1. Համամի՞տ եք մրջյունի հետ, պատասխանը հիմնավորեք։
    Այո ամբողջովին համաձայն եմ,որովհետև ինչու պետք է ուրիշի աշխատանքով ապրել։
  2. Փորձեք արդարացնել մոծակին։
    Մոծակը բնությունից էսպես է նա էլ արվեստասեր էր երգում, պարում ուրախանում․․․․անհեռանկար էր։
  3. Բալլադից դուրս գրեք բոլոր բայերը, դրեք ուղիղ ձևով և ըստ վերջավորության 2 խմբի բաժանեք ՝ել, ալ վերջավորություն ունեցողների։

    Ել-Զարկեց -զարկել,խլեց-խլել,տարավ-տանել,արավ-անել,պարում-պարել,թըռավ-թռնել,ընկավ-ընկնել,հիշեց-հիշել, ելավ-ելնել, զարթնեց-զարթնել,քընից-քնել,տընկված-տնկվել,Տեսավ-տեսնել,ածում էր- ածել,համբուրում-համբուրել, վայելում -վայելել,զարկեց-զարկել,պատմի-պատմել,մըճըրվում-մճրվել,խընայեք-խնայել,շահեք-շահել,պահեք-պահել,բացվի-բացվել,լըցվի-լցվել,Տեսնենք-տեսնել,հասավ – հասնել, հայտնեց – հայտնել,լսեց-լսել,մթնեց-մթնել, պտտի-պտտել ,նըստի-նստել ,ուտի -ուտել,բերենք-  բերել, ցատկի- ցակել, սատկի -սատկել։

    Ալ- Դողում-դողալ,դալկանում-դալկանալ , գընաց-գնալ, տըզզաց-տզզալ, ցընծում-ցնծալ,խնդում-խնդալ,դարձավ – դառնալ,
  4. Բալլադում գտեք հետևյալ հատվածը և փորձեք բացատրել՝

Ոտները թել,
Ինքը մի գել:
Բարակ ոտքերով և մեծ գլխով ամենաուժեղ մրջյունին կանգնացրել էին պահակ։