Ինչքան որ հուր կա իմ սրտում — բոլորը քեզ. Ինչքան կրակ ու վառ խնդում — բոլորը քեզ.— Բոլո՜րը տամ ու նվիրեմ, ինձ ո՛չ մի հուր թող չմնա՝ Դո՜ւ չմրսես ձմռան ցրտում.— բոլո՜րը քեզ..
Այս բանաստեղծությունը սիրո մասին է պատմում ,անբաժանության ու բարության: Իմ կարծիքով այս բանաստեղծությունը կարելի է նվիրել քույրիկին, մայրիկին, հայրիկին ու բոլոր նրանց ում սիրում ես:
Այս պատմությունը մի վտիտ և խոժոռ աղջկա մասին է:Երբ Մերի Լեոնքսը ծնվեց նրա մայրը նրան հանձնեց Այային: Աղջիկը հիվանդ էր ինչպես իր հայրիկը, հայրը ինչ-որ պետական պաշտոն էր վարում ,որը նույնպես խոժոռ էր: Իսկ մայր մի գեղեցկուհի էր ,բայց միտք միայն խնջույքներն էր ու զվարճանալը:Սկիզբը տխուր էր ,բայց շատ հավանական է, որ վերջ բարի կվերջանա:
Վիքիպեդիայից Պատմության մասին;
Խորհրդավոր պարտեզը (անգլ.՝ The Secret Garden), Ֆրենսիս Էլիզա Բարնեթի վեպը, որը «The American Magazine» պարբերական մամուլում սերիալիզացվելուց հետո գրքի տեսքով լույս է ընծայվել 1911 թվականին։ Գրքի գործողությունները տեղի են ունենում Անգլիայում։ Այն Բարնեթի ամենահայտնի վեպերից է և համարվում է անգլիական մանկական գրականության կլասիկա։ Գիրքը ենթարկվել է մի քանի ադապտացիաների, որոնց հիման վրա ֆիլմեր են նկարահանվել ու երաժշտական մի քանի բեմադրություններ են իրականցվել։ Գրքի ամերիկյան տարբերակը հրատարակվել է Ֆրեդերիք Սթոուքսի կողմից, իսկ բրիտանական տարբերակը՝ Ուիլիամ Հեյնիմանի կողմից։ Գրքի ամերիկյան տարբերակի նկարազարդումների հեղինակը Մարիա Լուիզ Քյորքն է, իսկ բրիտանականինը՝ Չառլս Հիզ Ռոբինսոնը։
Հայկական լեռնաշխարհում առաջին միասնական պետությունը Ուրարտուն է, որը հայկական աղբյուրներում հիշատակվում է Արարտու երկիր կամ Արարատեան թագավորություն անուններով։ Կազմավորվելով Վանա լճի ավազանում մ.թ.ա. IX դարում` այն իր ծաղկմանն է հասել Մենուա Ա, նրա որդի Արգիշտի Ա և Սարդուրի Բ թագավորների օրոք, ովքեր երկրի սահմաններն ընդարձակել են դեպի հյուսիս, հարավ և արևելք։ Արգիշտին մ.թ.ա. VIII դարի սկզբին անցնում է Արաքս գետը և գրավում նաև Արարատյան դաշտավայրը։ Մ.թ.ա. 782 թ. տերության հյուսիսարևելյան շրջաններն ամրացնելու նպատակով նա հիմնում է Էրեբունին` որպես վարչատնտեսական և ռազմական կարևոր կենտրոն։
Պետության ծաղկման շրջանում ամրապնդելով երկրի սահմանները` Ուրարտուի թագավորները հարավում գրավեցին մի շարք ասսուրական նահանգներ` ձգտելով դուրս գալ Միջերկրական ծով և վերահսկել հիմնական առևտրական ուղիները։
Ռուսա I (մ.թ.ա. 735-713 թթ.) թագավորը կարողացավ միավորել երկիրը և միջոցներ ձեռնարկել երկրի պաշտպանության ուղղությամբ։ Ասորեստանը ուշադիր հետևում էր իր թուլացած, բայց դեռևս զորեղ հյուսիսային հարևանին։
Մ.թ.ա. 714 թ. ամռանը Սարգոն II-ը հարձակվում է Ռուսա I-ի զորքերի վրա և պարտության մատնում նրան, թալանում երկիրը` իր հետ տանելով 2 տոննա ոսկե, 10 տոննա արծաթե և մեծ քանակությամբ այլ իրեր, սակայն չի կարողանում իսպառ ոչնչացնել Ուրարտուն. այն դառնում է Հին Արևելքի երկրորդական պետություններից մեկը։
Արգիշտի II-ին (մ.թ.ա. 713-685 թթ.) վիճակված էր վարել ճկուն քաղաքականություն. մի կողմից նա դրդում էր հարևան երկրներին ապստամբել Ասորեստանի դեմ, մյուս կողմից` ձգտում էր բարիդրացիական հարաբերություններ հաստատել։
Արգիշտի II-ի ժառանգ Ռուսա II-ը (մ.թ.ա. 685-645 թթ.) հանդիսացավ Ուրարտուի վերականգնիչ` ծավալելով ամրոցների, ջրանցքների, քաղաքների հսկայական շինարարություն։ Ռուսա II-ից հետո Ուրարտուն սկսում է անկում ապրել։ Հավանաբար մ.թ.ա. VI դ. 1-ին կեսին վերջ է տրվում աշխարհի հնագույն պետություններից մեկի գոյությանը` մարերի և սկյութական քոչվոր ցեղերի հարձակումների ու ներքին խռովությունների պատճառով։
Էրեբունի թանգարան -նախասրահ 1: ՈՒՐԱՐՏՈՒ` ՎԱՆԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ
Բնության մեջ ջուրը հանդիպում է ամեն տեղ և ամենատարբեր տեսքերով։ Ջրի տեսակները բաժանվում են ըստ նրա ֆիզիկական և քիմիական հատկանիշների, ըստ ծագման առանձնահատկությունների, կազմի կամ օգտագործման տեսակների։ Բնության մեջ բացարձակ մաքուր ջուր չի հանդիպում։ Այն ստանում են սովորական թորումով։ Ջրի մաքրման այս եղանակը հիմնված է բնականին նմանվող այն գործընթացի վրա, որի դեպքում հեղուկ ջուրն անցնում է գազային վիճակի, ապա կոնդենսանում՝ կրկին անցնելով հեղուկ վիճակի։
Դեղատներում ու դեղագործարաններում դեղեր պատրաստելիս կամ նոսրացնելիս օգտագործում են կրկնակի թորած ջուր։ Թորած ջուրը խորհուրդ չի տրվում խմել. այդպիսի ջրի մեծ քանակությունը վնասում է մարդուօրգանիզմը, որը սովոր է աղեր պարունակող ջուր օգտագործելուն։ Էլեկտրոլիտներն անհրաժեշտ են օրգանիզմի կենսագործունեության համար։
Սամիթ, բաղբակ, տերաղոթիկ, տերաղոթի, սամիթ բուրավետ (լատ.՝ Anethum graveolens), նեխուրազգիների ընտանիքին (Apiaceae) պատկանող միամյա տերևաբանջար։ Օգտագործվում է որպես թարմ կանաչի, որպես համեմունք՝ վարունգի և այլ թթուների մեջ, իսկ ձմռան ժամանակ կերակուրների մեջ օգտագործվում է չորացված սամիթը։
Սերմերն հարուստ են եթերային յուղով, որն ակտիվորեն օգտագործվում է հրուշակեղենի, պահածոների և բուրումնավետ օճառների արտադրության մեջ[1]: Նույն եթերայի յուղն ավելի քիչ չափաբաժնով առկա է նաև սամիթի տերևների և ցողունի մեջ, որով էլ պայմանավորված է բույսի առաձնահատուկ հոտը։
Սամիթաջուրը բժշկության մեջ լայնորեն օգտագործվում է երեխաների ստամոքսային ցավերը մեղմացնելու, ինչպես նաև առաջացած գազերը հեռացնելու համար։ Սամիթի տերևները հարուստ են A և C վիտամիններով
Վայրի պայմաններում աճող մշակովի բույս է, որը որպես մոլախոտ հանդիպում է նաև ցանքսերում և ճանապարհների եզրերին։
Սամիթի տերևները հերթադիր են, եռակի-փետրաձև, նեխ ասեղնաձև բլթակներով կտրտված։ Տերևների գույնը տատանվում է դեղնականաչից մինչև մուգ կապտականաչ։ Ստորին տերևները կոթունավոր են, իսկ վերինները՝ նստադիր։ Ծաղկափթթությունը բարդ հովանոց է, բաղկացած փոքր հովանոցներից։ Բազմաճառագայթ հովանոցներում դասավորված ծաղիկները դեղին են, մանր ձվաձև կամ էլիպսաձև պտուղները՝ կողավոր երկսերմիկներ[2]։ Ծաղիկները երկսեռ են, բաղկացած 5 բաժակաթերթերից, 5 դեղնագույն պասկաթերթերից, 5 առէջներից և 2 միաձույլ վարսանդից։ Սերմերը կլոր-ձվաձև են, տափակ, թեփուկանման եզրով, բազ մոխրագույն կամ բաց դարչնագույն։ 1000 սերմը կշռում է 1,7-1,8 գ։ Ծլունակությունը պահպանվում է 2-3 տարի։