Posted in Մաթեմատիկա 6, Առաջադրանքներ

Ամբողջ բացասական թվեր

Ամբողջ բացասական թվեր

Զրոյից փոքր թվերը կոչվում են բացասական թվեր։ 

Զրոյից 1-ով փոքր թիվը նշանակվում է այսպես. –1 (կարդացվում է «մինուս մեկ»)։ Պարզ է, որ պիտի տեղի ունենա հետևյալ հավասարությունը.
–1 = 0 – 1։
-1-ը այսպես կոչված  ամբողջ  բացասական թվերից առաջինն  է։ Հաջորդ ամբողջ բացասական թիվը –2-ն է («մինուս երկու»). այն 1-ով  փոքր է –1-ից։ Այսինքն՝
–2 = –1 – 1։
Նրան հաջորդում է – 3 թիվը. –3 = –2 – 1 = –1 – 1 – 1։
Այս գործողությունը` թվից 1-ի հանումը, իհարկե, կարելի է շարունակել` ստանալով նորանոր ամբողջ բացասական թվեր` –10, –11, …
Բնական թվերը կոչվում են նաև ամբողջ դրական թվեր։ Այդ պատճառով նրանցից առաջ երբեմն  դնում են + նշանը. օրինակ՝ +7 («պլյուս յոթ»), +19 («պլյուս տասնինը»)։
Զրոն ո՛չ բացասական թիվ է, ո՛չ էլ դրական:
Ամբողջ դրական և բացասական թվերն ու զրոն ունեն ընդհանուր անվանում՝ ամբողջ թվեր։ 
Առաջադրանքներ

1․ Տրված են –5, –3, 1/2, +5, +10, –2, 0, +4, 3.1/2 թվերը: Նրանցից դո՛ւրս գրեք ամբողջ թվերը:
-5, -3, +5, 10, -2, 0, +4:

2․ Թվանշաններով  և + կամ – նշանի միջոցով գրի՛ առեք  բարձրությունները և խորությունները.

ա) Արագած լեռան բարձրությունը  չորս հազար իննսուն մետր է։ +4090մ
բ) Մոնբլան լեռան բարձրությունը  չորս հազար ութ հարյուր  յոթ մետր է։ +4807մ
գ) Կազբեկ  լեռան բարձրությունը  հինգ հազար երեսուներեք մետր է։ +5033մ
դ) Բայկալ լճի խորությունը հազար վեց հարյուր քսան մետր է։ -1620մ
ե) Արաբական ծովի խորությունը հինգ հազար ութ հարյուր երեք մետր է։ -5803մ
զ) Ալեուտյան իջվածքի խորությունը յոթ հազար ութ հարյուր քսաներկու մետր է։ -7842մ
է) Ֆիլիպինյան իջվածքի խորությունը տասը հազար չորս հարյուր իննսունյոթ մետր է։ -10497մ

3․ Դրակա՞ն է արդյոք այն ամբողջ թիվը, որը 1-ով մեծ է –1-ից։ այո

4․ Գործածելով + և – նշանները` գրե՛ք. 

 ա) 100 տաքություն- +100°
բ) 0-ից 70 ցածր,- -70°
գ) 30 ցուրտ- -30°
դ) 0-ից 80 բարձր- +80°

5․ Մրցամարտից երեք օր առաջ բռնցքամարտիկը սկսեց խստորեն հետևել  իր քաշին  և այդ պատճառով ամեն օր կշռվում էր: Առաջին կշռումը ցույց տվեց, որ նա նիհարել է 400 գ-ով, երկրորդը` որ նրա քաշն ավելացել է 300 գ-ով, իսկ երրորդից պարզվեց, որ նրա քաշն ավելացել է ևս 200 գ-ով: Այդ երեք օրում բռնցքամարտիկն ավելի թեթև՞, թե՞ ավելի ծանր դարձավ և որքանո՞վ:
300+200-400=100գ ավելի

6․ Բազմահարկ շենքի տակ` առաջին հարկից երկու հարկ ներքև,ավտոկայանատեղ կա: Ո՞ր հարկում է ապրում այն մարդը, որը տուն հասնելու համար ավտոկայանատեղից բարձրանում է 11 հարկ: 9  հարկ

7․ Բերե՛ք բացասական թվերի օգտագործման օրինակներ։
-20°, -5°

8․ Տրված են 15, –6, 5/8, -5.3/4, +10, –1, 0, +100, -7.1/7թվերը: Նրանցից դո՛ւրս  գրեք  ամբողջ թվերը:
15, -6, +10, -1, 0, +100: