Posted in Մայրենի, Նախագծեր, Առաջադրանքներ, Uncategorized

Աշունը Տերյանով․․․

Վահան Տերյան

Կարուսել

Պտտվի՛ր, պտտվի՛ր, կարուսել,
Ես քո երգը վաղուց եմ լսել…

Հեքիաթ էր, և հմայք, և անծիր
Խնդություն մշուշում վարդագույն,
Դու նենգոտ քնքշությամբ ժպտացիր
Արևոտ ժպիտով իմ հոգուն…

Սիրո խոսք, և համբույր, և խոստում…
— Արբեցե՛ք այս անուշ համերգում,—
Արդյոք մե՞նք, թե՝ խոսքե՞րն են ստում,
Արդյոք մե՞նք, թե՝ աշխարհն է երգում։

Պտտվի՛ր, պտտվի՛ ր, կարուսել,
Ես քո երգը վաղուց եմ լսել…

Կար հեռու մի երկիր թովչական,
Արև էր ոսկեղեն աշխարհում.
Շողացին, ժպտացին — էլ չըկան,
Էլ չըկան պատրանքները սիրուն։

Ե՛վ թախիծ, և՛ տրտունջ, և՛ տանջանք,
— Դո՞ւ ես այն, թե՝ աշխա՞րհն է լացում. —
Խավարիր, խաբուսիկ անրջանք,
Հեռավոր օրերի հիացում…

Պտտվի՛ր, պտտվի՛ր, կարուսել,
Ես քո երգը վաղուց եմ լսել…

Կար մի երգ հեռավոր աշխարհում,—
Դու այն երգն ես կրկնում հեռավոր —
«Ես սիրում եմ, դու ինձ չես սիրումս,
Եվ հին են քո խոսքերը բոլոր…

Եվ այն վալսը՝ «Անդարձ ժամանակ»,
Ծառուղին՝ ամայի պուրակում,
Ե՛վ գիշեր, և՛ համբույր, և՛ լուսնյակ.
Տաղտկալի՜, ձանձրալի՜ պատմություն…

Պտտվի՛ր, պտտվի՛ր, կարուսել,
Ես քո երգը վաղուց եմ լսել…

Պարում են խելագար խնջույքում,
— Ով կուզե՝ թող գաղտնիքն իմանա,—
Ոչ վե՛րջ կա, ոչ ըսկի՛զբ այս երգում,—
Երեկ՝ ես, այսօր՝ դու, վաղը՝ նա…

Պտտվի՛ր, պտտվի՛ր, կարուսել,
Ես քո երգը վաղուց եմ լսել…

—————————————————————

Այսօր դու քաղցր ես նայում, առավո’տ,
Եվ դյութական է համբույրը քո զով,
Եվ լայն է բացված հեռուն արևոտ,
Ու գինով եմ ես մի նոր երազով…

Ելնել ճանապարհ, խնդուն հեռանալ,
Զվարթ և թեթև թափառել ազատ,
Եվ ո՛չ հայրենիք, ո՛չ տուն ունենալ,
Ո՛չ անուն, ո՛չ զենք, ո՛չ փառք, ո՛չ արծաթ…

Սիրել ու կրկին սիրել խնդագին,
Փայփայել քնքուշ, լինել հարազատ,
Հեռանա~լ, դառնա~լ կրկին ու կրկին,
Անհուն աշխարհում բացսիրտ և ազատ։

Ողջունել սիրով անց ու դարձողին,
Օրհներգել կյանքը, աշխարհին ժպտալ,
Հարազատ լինել ջրին ու հողին
Եվ անհուն սիրով սիրել ու գթալ…

Մութ հավերժության դառնությունն զգալ,––
Եվ թախծել անհուն և անչար լինել,—
Մեռնող մանկան մոտ դառը հեկեկալ,
Բաց շիրմի առաջ ողջ կյանքը օրհնել…

Մեռնել անտրտունջ հնազանդության
Մեղմագին երգով, ժպիտով քնքուշ. —
Զգալ, որ ողջը հեքիաթ է միայն,
Ցնորք է անվերջ, երազ է անուշ…
—————————————————
ՇՇՈՒԿ ՈԻ ՇՐՇՅՈՒՆ
_________________________________________

Աշնան մշուշում շշուկ ու շրշյուն,
— Բարդիներն են բաց պատուհանիս տակ,—
Դու ես, որ դարձյալ թախիծով հիշում,
Կանչում ես նորից կարոտով հստակ։

Անտես ու հուշիկ իմ շուրջը շրջում,
Եվ շշնջում ես, և անուշ շրշում,
Պայծառ տրտմությամբ ինձ ես անրջում
Ու գաղտնի սիրով սիրում ու հիշում։

Ամպերը ճերմակ երամով անցան
Թռչունների պես,— լուսեղե՜ն երազ,—
Դո՛ւ ես, որ դարձյալ ժպտացիր անձայն
Քո հեռու հեռվից, անհայտ ու անհաս։

Ջրերն են անվերջ միգում հեկեկում,
— Իմ սիրտն է լալիս կարոտով անհուն,—
Թվում է, որ դու տխրությամբ անքուն
Ինձ ես որոնում աղոտ աշխարհում։

Եվ ժպտում ես ինձ, ակնարկում քնքուշ
Ու գաղտնի սիրով սիրում ու հիշում,
Եվ շշնջում ես, և շրշում անուշ,
Անտես ու հուշիկ իմ շուրջը շրջում։
______________________________________
Աշունը
————————————————

Դալուկ դաշտեր, մերկ անտառ…
— Մահացողի տըխո՜ւր կյանք…
Անձրև, քամի, սև կամար…
— Սրտակտուր հեկեկանք։
Միգում շողաց մի ցուրտ լույս.
— Օ՜, արդյոք կա՞ վերադարձ.—
Մահացողի անզոր հույս,
Վհատ սրտի տխուր հարց…
Անուժ ցավի ցուրտ կապար…
Մահացողի տխուր կյանք.
— Անմխիթա՜ր, անըսպա՜ռ
Վհատության հեկեկանք…

1906-1907

Posted in Մաթեմատիկա 6, Առաջադրանքներ

Կրկնենք անցածը

Առաջադրանքներ(դասարանում)

1) 9 սմ շառավիղ ունեցող քանի՞ գնդակ կտեղավորվի խորանարդաձև տուփում, որի կողը 108 սմ է:

Լուծում

  1. 108x108x108=1.259.712
  2. 18x18x18=5832
  3. 1.259.712:5832=216սմ

Պատ.՝216սմ

2) Հետևյալ պնդումներից որո՞նք են ճիշտ.

ա) Շրջանի տրամագիծն անցնում է նրա կենտրոնով։

բ) Շրջանի տրամագծի երկարությունը միշտ զույգ թիվ է։

գ) Բաղադրյալ թվերի մեջ չկա ամենամեծը։

դ) Պարզ թվերի մեջ կա ամենամեծը։

ե) Կենտ թվի և զույգ թվի արտադրյալը կենտ թիվ է։

3) Գտե՛ք արտահայտության արժեքը.

25 1/3=76/3

4 8/9=44/9

76/3+44/9=272/9

:5/6