1 <Բառքամոցի> հնարի կիրառությամբ փորձի՛ր <կրթահամալիր> և < սեբաստացի> բառերի հնչյուններից հնարավորինս շատ նոր բառեր կազմել։
2 Գտի՛ր թաքնված աշնանային մրգերի ևբանջարեղենների անվանումները։ Դասավորի՛ր դրանք այբբենական կարգով։
Լյունվոլյունինիկեն, դադամենինիկեն, խեայբղատվողատ, դաեչղատձա, կենայբղատայբմենբեն
Պատասխան— Լոլիկ, դդմիկ, խողող, դեղձ, կաղամբ։
Դդմիկ, դեղձ, լոլիկ, խաղող, կաղամբ։
3 Կազմի՛ր նոր բառեր՝ բառամիջում ավելացնելով մեկ հնչյուն։
Խիճ, հասկ, հաց, հաճար, կանչ։
Պատասխան-խիղճ, հասակ, հարց, հանճար, կանաչ։
4 Ո՞ր բառի բացատրությունն է սխալ նշված։ Գտի՛ր բառը և բառարանից օգտվելով նշի՛ր այդ բառի բացատրությունը։
Հովար-գլխարկի առաջամասը
Մղոն-ճանապարհի երկարության չափման միավոր
Երդիկ-տանիքի կենտրոնում բացված անցք
Գգվել-սիրով և քնքշությամբ գրկել
Կարկամել-շատախոսել
Պատասխան —կարկամել-շփոթմունքից կամ հուզմունքից խոսելու ունակությունը կորցնել
5 Քեզ ծանոթ բանաստեղծության տողերը խառնվել են, փորձի՛ր առանձնացնել և գրել հեղինակի անունը։
Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է,
Ոսկի են թվում տերև ու ճյուղ,
Մշուշների շղարշի տակ
Աշնան խաշամն է խշխշում,
Քամու ձեռքերն անհամարձակ
Ամպի փեշերն են քաշքշում:
Ուր որ նայում ես, դեղին բոցեր են,
Դեղին հրդեհ է և դեղին ծուխ:
Ամպը լեզուն կուլ է տվել,
Հնար չունի որոտալու:
Ցերեկն էլ է ցրտից կծկվել,
Չէ՛, երևի ձյուն է գալու:
6 Դարձվածքների բառարանից օգտվելով գտի՛ր տրված դարձվածքների բացատրությունը։
Գլուխ տալ-
Մատը մատին չտալ-
Գլուխը կորցնել-
Թիկունքին կանգնել-
Լեզու թափել-
Աչքը ջուր կտրել-
Պատասխան- անգործության մատնվել, ծուլանալ, ուրախությունից կամ անակնկալից շփոթության մեջ ընկնել, մոլորվել, շփոթվել, աջակից լինել, օգնել, հովանավորել,, խոսքերով համոզել, հորդորել, շատ երկար սպասել։
7 Գտի՛ր տրված արևմտահայերեն բառերի հոմանիշները։
Յարմար, համակ, ճարտար, հիանալի ձախաւեր
Պատասխան
Ձեռնտու-յարմար
Ամբողջ-համակ
Ճարպիկ-ճարտար
Հրաշալի-հիանալի
Անճարակ-ձախաւեր
8 Նշվածներից ո՞ր ածանցն է միանալով աշուն արմատին, նոր բառ կազմում։
Ային, ական, ություն, ավոր, եղեն, ավետ, անոց, ավոր։
Պատասխան-աշնանային
9 Եթե բառերը ճիշտ առանձնացնես և կետադրես, թաքնված առածները կկարդաս։
Ձմեռվափուշըամառվանուշնէ։ Արգելվածպտուղըմիշտքաղցրէլինում։ Հագուստինորնէլավընկերոջհինը։ Եսաղադուաղաբամերաղուննովաղա։
10 Մասնակցի՛ր -<Իմ նվերը կրթահամալիրին>ընտանեկան ֆլեշմոբին։ Առաջարկում ենք հանդես գալ ընտանեկան ընթերցումներով, տարբեր կատարումներով, տեխնոլոգիական կամ խոհանոցային գործունեությամբ կամ որևէ այլ ընտանեկան նախաձեռնությամբ։