Posted in Մայրենի, Առաջադրանքներ

Հարցեր ու պատասխաներ

1 <Բառքամոցի> հնարի կիրառությամբ փորձի՛ր <կրթահամալիր> և < սեբաստացի> բառերի հնչյուններից հնարավորինս շատ նոր բառեր կազմել։

2 Գտի՛ր թաքնված աշնանային մրգերի ևբանջարեղենների անվանումները։ Դասավորի՛ր դրանք այբբենական կարգով։ 

Լյունվոլյունինիկեն, դադամենինիկեն, խեայբղատվողատ, դաեչղատձա, կենայբղատայբմենբեն

Պատասխան— Լոլիկ, դդմիկ, խողող, դեղձ, կաղամբ։

Դդմիկ, դեղձ, լոլիկ, խաղող, կաղամբ։

3 Կազմի՛ր նոր բառեր՝ բառամիջում ավելացնելով մեկ հնչյուն։

Խիճ, հասկ, հաց, հաճար, կանչ։

Պատասխան-խիղճ, հասակ, հարց, հանճար, կանաչ։

4 Ո՞ր բառի բացատրությունն է սխալ նշված։ Գտի՛ր բառը և բառարանից օգտվելով նշի՛ր այդ բառի բացատրությունը։

Հովար-գլխարկի առաջամասը

Մղոն-ճանապարհի երկարության չափման միավոր

Երդիկ-տանիքի կենտրոնում բացված անցք

Գգվել-սիրով և քնքշությամբ գրկել

Կարկամել-շատախոսել

Պատասխան —կարկամել-շփոթմունքից կամ հուզմունքից խոսելու ունակությունը կորցնել

5 Քեզ ծանոթ բանաստեղծության տողերը խառնվել են, փորձի՛ր առանձնացնել և գրել հեղինակի անունը։

Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է,

Ոսկի են թվում տերև ու ճյուղ,

Մշուշների շղարշի տակ

Աշնան խաշամն է խշխշում,

Քամու ձեռքերն անհամարձակ

Ամպի փեշերն են քաշքշում:

Ուր որ նայում ես, դեղին բոցեր են,

Դեղին հրդեհ է և դեղին ծուխ:

Ամպը լեզուն կուլ է տվել,

Հնար չունի որոտալու:

Ցերեկն էլ է ցրտից կծկվել,

Չէ՛, երևի ձյուն է գալու:

6 Դարձվածքների բառարանից օգտվելով գտի՛ր տրված դարձվածքների բացատրությունը։ 

Գլուխ տալ-

Մատը մատին չտալ-

Գլուխը կորցնել-

Թիկունքին կանգնել-

Լեզու թափել-

Աչքը ջուր կտրել-

Պատասխան- անգործության մատնվել, ծուլանալ, ուրախությունից կամ անակնկալից շփոթության մեջ ընկնել, մոլորվել, շփոթվել, աջակից լինել, օգնել, հովանավորել,, խոսքերով համոզել, հորդորել, շատ երկար սպասել։

7 Գտի՛ր տրված արևմտահայերեն բառերի հոմանիշները։

Յարմար, համակ, ճարտար, հիանալի ձախաւեր

Պատասխան

Ձեռնտու-յարմար

Ամբողջ-համակ

Ճարպիկ-ճարտար

Հրաշալի-հիանալի

Անճարակ-ձախաւեր

8 Նշվածներից ո՞ր ածանցն է միանալով աշուն արմատին, նոր բառ կազմում։

Ային, ական, ություն, ավոր, եղեն, ավետ, անոց, ավոր։

Պատասխան-աշնանային

9 Եթե բառերը ճիշտ առանձնացնես և կետադրես, թաքնված առածները կկարդաս։

Ձմեռվափուշըամառվանուշնէ։ Արգելվածպտուղըմիշտքաղցրէլինում։ Հագուստինորնէլավընկերոջհինը։ Եսաղադուաղաբամերաղուննովաղա։

10 Մասնակցի՛ր -<Իմ նվերը կրթահամալիրին>ընտանեկան ֆլեշմոբին։ Առաջարկում ենք հանդես գալ ընտանեկան ընթերցումներով, տարբեր կատարումներով, տեխնոլոգիական կամ խոհանոցային գործունեությամբ կամ որևէ այլ ընտանեկան նախաձեռնությամբ։

Leave a Reply