Ներկայացրե՛ք Կրասոսի արշավանքը Արևելք և Արտավազդ 2-րդի դիրքորոշումը։
Ք․ա․ 54 թ․ Կրասոսի 50-հազարանոց բանակը ժամանեց Ասորիք։ Նա ծրագրել էր ջախջախել պարթևներին և հասնել Հնդկաստան։ 54․ թ․ գարնանը Կրասոսն ու Արտավազդը հանդիպեցին Ասորիքում։ Արտավազդը Կրասոսին խոստացավ տրամադրել 16-հազարանոց այրուձի և 24-հազարանոց հետևակ։ Հայոց արքան նաև առաջարկեց պարթևների դեմ արշավանքը կազմակերպել ոչ թե Ասորիքի անապատներով, այլ Հայաստանի հարավային տարածքով, որի լեռնային պայմանները կապահովեին պարթևական զորքի թուլացմանը։ Կրասոսը մերժեց Արտավազդի առաջարկությունը և որոշեց գնալ կարճ, սակայն վտանգավոր ճանապարհով։ Հայկական և պարթևական ուժերի միացմանը խոչընդոտելու նպատակով պարթևների թագավոր Օրոդես II-ի գլխավորած զինված ուժերը հարձակվեցին Հայաստանի սահմանամերձ տարածքների վրա, ինչի արդյունքում Արտավազդի մոտ չհաջողվեց օգնական զորք ուղարկել Կրասոսին։ Կրասոսն այդ ամենն ընկալեց որպես դավաճանություն և հայտարարեց, որ պատժելու է Արտավազդին։ Նման վերաբերմունքի պայմաններում Արտավազդ II-ը պետք է փոխեր իր քաղաքական ուղղվածությունը և դաշինք առաջարկեր Օրոդես II-ին, որը մեծ սիրով ընդունեց այն։ Ք․ա․ 54 թ․ վերջերին Արտաշատում կնքվեց Հայ-պարթևական պայմանագիրը։ Ք․ա․ 53 թ․ գարնանը Կրասոսն անցավ Եփրատը և սկսեց իր արշավանքը դեպի Պարթևստան։ Չոր, տափաստանային կլիման, անսովոր շոգերն ու հիվանդությունները բարոյալքել էին հռոմեական զինվորներին, սակայն Կրասոսը համառորեն շարունակում էր առաջ գնալ։ Ք․ա․ 53 թ․ մայիսի 6-ին տեղի ունեցավ Խառանի ճակատամարտը, որում պարթև զորավար Սուրենը ջախջախում է հռոմեական զորքերին։ Սպանվեցին նաև Կրասոսը և նրա որդին։
Ի՞նչ ընթացք ունեցավ Անտոնիոսի արշավանքը։ Պարթևստանում Ք․ա 38թ․գահը զավթեց Օրոդես II-ի որդի Հրհատը նա սպանելով իր հորը գահը նստեց։Նրա գահակալությամբ հայ-պարթևակա դաշինքը խզվեց։Շուտով արևելք արշավեո մեկ այլ հռոմեական զարավար՝Անտոնիոսը, որը նույնպես ծրագրել էր նվաճել Պարթևստանը։Նա, ելնելով Կրասոսի սխալներից, նախընտրեց արշավել Հայաստանի տարածքով ,ինչպես ժամանակին խորհուրդ էր տվել Արտավազդ II-ը։Հայոց արքան կրկին ստանձեց Արտաշատի պայմանագրով ունեցած պարտավորությունները։Նա Անտոսիոսին տրամադրեց օգնական զորք և թույլատրեց արշավել Հայաստանի տարածքով։Անտիոսը 100-հազարանոց բանակով Ք․ա 36թ․ սկսեց ռազմարշավը ,սակայն խայտառակ պարտություն կրեց։Այս արշավանքի ընթացքում կորցրին 44-հազար զինվոր
Հին հույն պատմիչ Պլուտարքոսը և Դիոն Կասիոսը ի՞նչ վկայություններ ունեն Արտավազդ 2-րդ մասին։ ԱնտիոսնԱրտավազդին խաբելով,ձերբակալելով ,շղթայելով,մեծապես վարկաբեկել է Հռոմեական ժողովրդի հեղինակությունը․․․․դա տմարդի արարք էր. . . . ոչ մի այլ հռոմեացի երբեք այդչափ չէր նսեմացրել մեր անմահ ժողովրդին․․․․
Ինչո՞վ է նշանավորվել Արտաշես 2-րդի կառավարումը։ Արտաշես II-ի գահակալումը։Ք․ա 30թ․իր զորքով վերադառնալով Պարթևստանից ՝Արտաշես II-ն ազատագրեց Հայաստանը։Նա ջախջախեց Հռոմի դաշնակից Ատրապականի արքային և նրա պետութունը միացրեց իր պետությանը։Արտաշես II-ը ջանքեր գործադրեց Հայաստանը վերադարձնելու իր եղբայրներին , սակայն հաջողություն չունեցավ։Արտաշես II-ը օգտվելով տասնամյա խաղաղության ժամանակամիջոցից ՝ շենացրեց ու կրկին հզորացրեց երկիրը ։Նա հատեց դրամներ՝ իր պատկերով ու «Արքայից արքա»մակագրությամբ ։
Ովքեր էին վերջին Արտաշեսյան գահակալները։ Վերջին գահակալներ էին ՝ Արտավազդ III Տիգրան IV և Էրատո Էրատո