Բջիջը կենդանի օրգանիզմների կառուցվածքային տարրական միավորն է և օժտված է կենդանի օրգանիզմին բնորոշ հատկանիշներով։ Բջիջները լինում են բուսական և կենդանական:
Որո՞նք են բջջի բաղադրության հիմնական քիմիական տարրերը։ Բոլոր տիպի կենդանի օրգանիզմների բջիջները կազմված են անկենդան բնության մեջ հանդիպող քիմիական տարրերից. գերակշռում են ածխածինը (C), ջրածինը (H), թթվածինը (O), ազոտը (N):
Որո՞նք են բջջի հիմնական կառուցվածքային մասերը։ Բոլոր տիպի կենդանի օրգանիզմների բջիջները կազմված են անկենդան բնության մեջ հանդիպող քիմիական տարրերից. գերակշռում են ածխածինը (C), ջրածինը (H), թթվածինը (O), ազոտը (N):
Ի՞նչ նշանակություն ունի բջջաթաղանթը։ Բջջաթաղանթ՝ սահմանազատում է բջջին շրջակայից, տալիս նրան որոշակի ձև,պաշտպանում միջավայրի ազդեցությունից, ապահովում շրջակայի հետ նյութերի փոխանակումը:
Ի՞նչ է հյուսվածքը։ Բջիջների այն խումբը,որոնք ունեն նույն ձևը, կառուցվածքը, ծագումը, կատարում են նույն ֆունկցիան և միմյանց հետ միացած են միջբջջային նյութով կոչվում են հյուսվածք:Մարդու օրգանիզմում կան 4 տեսակի հյուսվածքներ` էպիթելային, շարակցական, մկանային և նյարդային:
Ի՞նչ հյուսվածքներ ունեն բսւյսերը։ Բուսական հյուսվածքները լինում են՝ գոյացնող ծածկող հիմնական փոխադրող մեխանիկական
Կենդանական ի՞նչ հյուսվածքներ գիտեք։ Կան կենդանական չորսը տեսակի հյուսվածք՝ էպիթելային, շարակցական, նյարդային և մկանային:
Ո՞ր հյուսվածքն է կատարում բույսի և նրա օրգանների հենարանի դեր։Մեխանիկական հյուսվածքն է կատարում բույսի և նրա օրգանների հենարանի դեր: