Posted in Մայրենի, Առաջադրանքներ

Մայրենի։10/04/2023

1)Տեքստը պատմի՛ր՝ 

ա) ռեստորանում աշխատող ամստերդամցի դպրոցականի անունից,

Ամստերդամում կա մի ռեստորան: Այնտեղ աշխատում են ինձ նման դպրոցականները: Այդ ռեստորանի հաճախորդները միյայն երեխաներն են . ո`չ մի մեծահասակ: Մենք աշխատում ենք միայն շաբաթ և կիրակի օրերը որովհետև մենք մյուս օրերին դպրոց պետք է գնանք:

բ) ռեստորանի հաճախորդ դպրոցականի անունից, 

բ) Ամստերդամում կա մի ռեստորան: Այնտեղ աշխատում են դպրոցական երեխաները: Այդ ռեստորանի հաճախորդները միայն մեզ նման փոքրիկներ են: Այնտեղ աշխտում են շաբաթ և կիրակի օրերը որովհետև մյուս օրերը նրանք դպրոց են գնում :

գ) քո անունից (վերաբերմունք արտահայտելով):   

Ամստերդամն աշխարհի միակ քաղաքն է երևի, որտեղ մանկական ռեստորան կա: Ռեստորանում միայն երեխաներն են աշխատում, և հաճախորդներն էլ միայն երեխաներ են. ո՛չ մի մեծահասակ: Այդ ռեստորանն աշխատում է միայն շաբաթ և կիրակի օրերին, որովհետև այնտեղ աշխատող երեխաները մյուս օրերին դպրոց են գնում:

2. Տեքստը կարդա´ և փոխադրի´ր նկարագրված բույսի մոտ պատահաբար հայտնված մի թռչնակի անունից: Տեքստը փոքրիկ պատմվածքի վերածիր՝ նկարագրելով թռչնակին, նրա խոհերը, անհանգստությունները, զարմանքը, երկխոսությունները ծաղկի հետ և այլն:

Պարագվայում մի բույս կա, որր կարող է հազալ ու փռշտալ: Բավական է, որ բույսի տերևներին մի քիչ փոշի նստի, և  տերևը նախ գունաթափվում է, ապա՝ կարմրում, հետո սկսում է ցնցվել և փռշտոց  հիշեցնող ձայներ հանել: Եթե փոշին շատ է լինում, բույսը հազից ասես խեղդվում է, և ձայնը մի քանի քայլ հեռվում հազիվ է  լսվում: Ի վերջո, նրա բոլոր ծակոտիներից մանր շիթերով ջուր է դուրս ցայտում, որն այնքան է թրջում տերևները, մինչև որ փոշուց մաքրվում են:

Ես թռչուն եմ , որը ապրում է Պարագավայում , ես շաա՜տ հետաքրքրասեր եմ և այդ մի օրը ես կպատմեմ ինձ հանդիպած բույսի մասին։
Երբ ես երկնքում թռչկոտում էի․․․և հանկարծ զգացի որ հոգնել եմ վերևից և որոշեցի իջնել մի քիչ ներքև։Երբ ես իջա ծառերի բարձրության համապատասխան ես լսեցի մի փռշտոց կարծես շշունջով էր փռշտում։Դե ինչպես արդեն գիտեք ես շատ հետարքրասեր եմ և դրա պատճառով ես որոշեցի տեսնել թե ով էր այդ փռշտացողը:Գնացի ,գնացի ինչ տեսա․Բույս որը ամեն փոշու հատիկից փռշտում էր, բայց վերջին փռշոցից այնպես վախեցա, որ բույսին կտուցով խփեցի․․․ հետո ներոխություն խնդրեցի և իմ թևերով բուժեցի նրան։
3.Լրացուցիչ աշխատանք

Կարդա տեքստը, կատարիր առաջադրանքները։
Նրանց սրտերը հեռանում են միմյանցից, ու դրա հետ միասին՝ հեռանում են նաև նրանց հոգիները, և որպեսզի միմյանց լսեն, նրանք ստիպված բարձրացնում են ձայնը:

Ինչո՞ւ են մարդիկ վիճելիս բարձրացնում ձայնը

Մի անգամ Ուսուցիչը աշակերտներին հարցրեց.

– Ինչո՞ւ են մարդիկ վեճերի ժամանակ բարձրացնում ձայնը:

– Երևի նրանք կորցնում են հանգստությունը,- ենթադրեց աշակերտներից մեկը:

– Բայց ինչո՞ւ ձայն բարձրացնել, եթե 2-րդ մարդը կանգնած է կողքիդ,- կրկին պնդեց Ուսուցիչը:
Աշակերտները շփոթված թոթվեցին ուսերը: Ակնհայտ էր, որ այդ մասին նրանք չեն մտածել: Այդ ժամանակ Ուսուցիչն ասաց.
– Երբ մարդիկ վիճում են, և նրանց դժգոհությունը մեծանում է, նրանց սրտերը հեռանում են միմյանցից, ու դրա հետ միասին՝ հեռանում են նաև նրանց հոգիները, և որպեսզի միմյանց լսեն, նրանք ստիպված բարձրացնում են ձայնը: Եվ ինչքան նրանց բարկությունն ու չարությունը մեծ է, այնքան բարձր են նրանք գոռում: Իսկ երբ մարդիկ սիրահարված են լինում, նրանք ձայն չեն բարձրացնում, այլ շատ ցածր են խոսում, քանի որ նրանց սրտերը շատ մոտ են գտնվում իրար, իսկ նրանց միջև եղած հեռավորությունը ջնջվում է: Իսկ երբ մարդկանց սերն է իշխում, նրանք անգամ չեն խոսում, շշնջում են, իսկ երբեմն էլ ոչ մի բառ պետք չի լինում միմյանց հասկանալու համար. նրանց աչքերն ամեն ինչ ասում են: Մի մոռացեք, որ վեճերը ձեզ հեռացնում են միմյանցից, իսկ բարձր արտաբերված խոսքերն այդ հեռավորությունը մեծացնում են մի քանի անգամ: Մի չարաշահեք այն, քանի որ կգա մի օր, երբ այդ հեռավորությունն այնքան մեծ կլինի, որ հետդարձի ճանապարհն այլևս չեք գտնի:

Leave a comment