Posted in Առաջադրանքներ, ԲՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ, Uncategorized

ԲՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ։Բջիջ

  1. Ի՞նչ է բջիջը։

    Բջիջը կենդանի օրգանիզմների կառուցվածքային տարրական միավորն է և օժտված է կենդանի օրգանիզմին բնորոշ հատկանիշներով։
    Բջիջները լինում են բուսական և կենդանական:
  2. Որո՞նք են բջջի բաղադրության հիմնական քիմիական տարրերը։
    Բոլոր տիպի կենդանի օրգանիզմների բջիջները կազմված են անկենդան բնության մեջ հանդիպող քիմիական տարրերից. գերակշռում են ածխածինը (C), ջրածինը (H), թթվածինը (O), ազոտը (N):
  3. Որո՞նք են բջջի հիմնական կառուցվածքային մասերը։
    Բոլոր տիպի կենդանի օրգանիզմների բջիջները կազմված են անկենդան բնության մեջ հանդիպող քիմիական տարրերից. գերակշռում են ածխածինը (C), ջրածինը (H), թթվածինը (O), ազոտը (N):
  4. Ի՞նչ նշանակություն ունի բջջաթաղանթը։
    Բջջաթաղանթ՝
    սահմանազատում է բջջին շրջակայից,
    տալիս նրան որոշակի ձև,պաշտպանում միջավայրի ազդեցությունից,
    ապահովում շրջակայի հետ նյութերի փոխանակումը:
  5. Ի՞նչ է հյուսվածքը։
    Բջիջների այն խումբը,որոնք ունեն նույն ձևը, կառուցվածքը, ծագումը, կատարում են նույն ֆունկցիան և միմյանց հետ միացած են միջբջջային նյութով կոչվում են հյուսվածք:Մարդու օրգանիզմում կան 4 տեսակի հյուսվածքներ` էպիթելային, շարակցական, մկանային և նյարդային:
  6. Ի՞նչ հյուսվածքներ ունեն բսւյսերը։
    Բուսական հյուսվածքները լինում են՝
    գոյացնող
    ծածկող
    հիմնական
    փոխադրող
    մեխանիկական
  7. Կենդանական ի՞նչ հյուսվածքներ գիտեք։
    Կան կենդանական չորսը տեսակի հյուսվածք՝ էպիթելային, շարակցական, նյարդային և մկանային:
  8. Ո՞ր հյուսվածքն է կատարում բույսի և նրա օրգանների հենարանի դեր։Մեխանիկական հյուսվածքն է կատարում բույսի և նրա օրգանների հենարանի դեր: