Posted in Մայրենի, Առաջադրանքներ, ԿԻՆՈՖՈՏՈ

Մայրենի։Համո Սահյան ( « Սահյանական օրեր » )

Կարդում ենք ՝ Համո Սահյան ( « Սահյանական օրեր » )

***

Ժայռից մասուր է կաթում,
Կարմիր սարսուռ է կաթում,
Ձորում մշուշ է:

Առուն մասուր է տանում,
Կարմիր սարսուռ է տանում,
Ի՜նչ էլ աշխույժ է:

Առուն բարի է այնպես,
Հասկանալի է այնպես,
Այնպես անուշ է:

Նա երկնչում է քարից,
Բայց երբ թռչում է քարից,
Ահռելի ուժ է:

Առուն ինչպես կլռի,
Սերս եկել է ջրի,
Ձեռքինը կուժ է:

Առուն մասուր է տանում,
Կարմիր սարսուռ է տանում,
Աշուն է, ուշ է:

Առաջադրանքներ

1․ Անծանոթ բառերը դո՛ւրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրի՛ր։
Սարսուռ-Բուռն հուզմունքից՝ երկյուղից ևն առաջացող մարմնի դող, դողդողանք:
ԵրկնչելՎախենալ

2․ Դո՛ւրս գրիր այն պատկերները, որոնք հուշում են, որ աշուն է ներկայացված։
Ժայռից մասուր է կաթում,
Կարմիր սարսուռ է կաթում,
Ձորում մշուշ է:

Առուն մասուր է տանում,
Կարմիր սարսուռ է տանում,
Աշուն է, ուշ է:

3․ Բնության ո՞ր երևույթն է իբրև անձ ներկայացված (անձնավորված)։
Աշուն ու Առվի հոսքը

4․ Տրված փոխաբերությունը բացատրի՛ր․

Ժայռից մասուր է կաթում․․․
Այս նախադասության իմաստն այն է , երբ գալիս է աշուն ,մասուրի տերևները կամ պտուղները սկսում են թափվել։

5․ Փոխաբերական իմաստով գործածված արտահայտություն գտի՛ր։
Ժայռից մասուր է կաթում,
Կարմիր սարսուռ է կաթում,
Նա երկնչում է քարից,
Առուն ինչպես կլռի,

6․ Նկարի՛ր կամ պատկերացրո՛ւ մի նկար՝ բանասեղծությունը ձևավորելու համար։ Պատմի՛ր այդ նկարը։

7․ Անգի՛ր սովորել «Ժայռից մասուր է կաթում» բանաստեղծությունը և ևս մեկ բանաստեղծություն՝ ձեր ընտրությամբ։

8. ՍԽԱԼ ԿԱՄ ՈՉ ՏԵՂԻՆ ԳՈՐԾԱԾՎԱԾ ԲԱՌԵՐԸ ԳՏԻՐ և ՓՈԽԱՐԻՆԻՐ ՀԱՐՄԱՐ ՀՈՄԱՆԻՇՆԵՐՈՎ։

Նրան աշխատանքից հանեցին , որովհետև անպատասխանատու էր ու ցրված։

Մատիտներիդ մեջ կապույտի բորոր երանգները կա՞ն։

Ծանոթիս այդպես էլ չգտա շատ բազմության մեջ։

Ընկերները երկու օր առաջ էին կռվել ու հաշտվելու փորձեր էին անում։

Բերրի խոստումներ տվեց ու գնաց։

9. Ավելորդ բառերը գտի՛ ր և նախադասություններից հանի՛ ր։

ա) Էլի դարձյալ այդ մասին ես խոսում:
բ) Ամբողջ ճանապարհը ոտքով քայլեցիր:
գ) Դու արդեն հետ ես վերադարձել:
դ) Կարմիր գույնի շատ ծաղիկներ հավաքեցինք:
ե) Կրկին անգամ ասում եմ քեզ:
զ) Քեզ մի հատ մարդ էր հարցնում:
է) Ուրիշ այլ մարդիկ ավելի լավ կհասկանան:

ա) Դարձյալ այդ մասին ես խոսում:
բ) Ամբողջ ճանապարհը քայլեցիր:
գ) Դու արդեն հետ ես վերադարձել:
դ) Կարմիր գույնի շատ ծաղիկներ հավաքեցինք:
ե) Կրկին ասում եմ քեզ:
զ) Քեզ մի մարդ էր հարցնում:
է) Ուրիշ մարդիկ ավելի լավ կհասկանան:

Leave a comment