Posted in Առաջադրանքներ, ԲՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ծաղկավոր բույսերի օրգանները:Արմատ :Ընձյուղի կառուցվածքը և նշանակությունը:

  1. Որոնք են բույսի վեգեգատիվ օրգանները և ինչ գործառույթ են կատարարում:

Արմատը և ընձյուղը բույսի վեգետատիվ օրգաններն են: Դրանք ապահովում են բույսի սննդառությունը, շնչառությունը, աճն ու զարգացումը, ինչպես նաև վեգետատիվ բազմացումը:

2. Որոնք են բույսի գեներատիվ օրգանները և ինչ գործառույթ են կատարարում:

Ծաղիկը, պտուղը և սերմը բույսի գեներատիվ բազմացման օրգաններն են:

3. Որոնք են արմատի գործառույթները:

Արմատ: Արմատներով բույսն ամրանում է հողին: Արմատի բազմաթիվ ճյուղավորումները ձևավորում են արմատային համակարգը: Այն կազված է գլխավոր, հավելյալ և կողքային արմատներից:

4. Ինչով է առանցքային արմատային համակարգը տարբերվում փնջաձև արմատային համակարգից:

4.Արմատի ինչ ձևափոխություններ գիտեք:

Թթվածնով աղքատ հողերում աճող բույսերի կողային արմատներից առաջացնում են շնչող արմատներ: Կան նաև հենարանային, օդային և այլ տիպի արմատներ:

1. Ի՞նչ է ընձյուղը: Ո՞րն է ընձյուղի գլխավոր գործառույթը:

Մեկ վեգետատիվ շրջանում զարգացող ցողունն իր տերևներով և բողբոջներով կոչվում է ընձյուղ: Ընձյուղն ապահովում է բույսի օդային սնուցումը։

2. Ի՞նչ նշանակություն ունեն տերևները և ի՞նչ տիպի են լինում:

Տերևի հիմնական գործառույթներն են օրգանական նյութերի սինթեզը, ջրի գոլորշացումը:
Տերևները լինում են պարզ և բարդ։
Պարզ տերևները տերևակոթին միացած ունեն միայն մեկ տերևաթիթեղ։
Բարդ տերևները տերևակոթին միացած ունեն մի քանի տերևաթիթեղներ։

3. Ի՞նչ գործառույթներ է կատարում ցողունը:

Ցողունն կատարում է փոխադրող գործառույթ՝ ջուրը և իրա հետ լուծված հանքային աղերը տալիս է տերևներին, և տերևներից վերցնում է սինթեզված նյութեր։

Leave a comment