Posted in Մայրենի, Առաջադրանքներ

Իմ դպրոցի 6 տարիները

Բարև…այստեղ կպատմեմ իմ ուսումնառության 6 տարիների ընթացքը:
Երբ մենք նոր 1-ին դասարան էինք՝ բոլորս ամաջում էինք իրարից, բայց մեկ ամիս հետո բոլորս ընկերացանք:Մեր դասարանը համարյա 6 տարի նույն է:Բայց մեր դասարանում շաա՜տ մարդիկ կան, ովքեր չմնացին մինչև 6-րդ դասարան, օրինակ՝Հենրկը , Արամը և այլն շատ են….Ես առաջին դասարունում մի այլ ձև ամաջկոտ էի ու լուռ. բայց շատ լավ սովորող իմ համար առաջին տարին շատ դուր եկավ:

2-րդ Դասարանում ավելի շատ էինք խոսում, իրար հետ, բայց արդեն ուրիշ երեխեք էլ էին ընդունվել ու հայտնվել հենց մեր դասարանում….. իմ ամենա առաջին ըները եղել ա Ժասմինը, ում հետ ծանոթացել էին շատ պատահական… հիմա պատմեմ թե ոնց եղավ ՝ դասամիջոցեր ամբողջ դասարանը գացել էր լվացվելու և հանկարծ ես ուզեցի ընկերանալ ինչ- որ մեկի հետ…և այդպես մենք լվացվելու ժամանակ ծանոթացանք և մինչ օրս մեր ընկերությունը շատ պինդ է:2-րդ դասարանը և 2-րդ տարին շատ հավես և արկածներով անցավ….:

3-րդ դասարանում արդեն ամբողջ դասարանը շատ լավ ընկերություն էր անում, շատ ընկերներ ունեցա ու արդեն սկսեցի լուսանկարել և մինչև հիմա սիրում եմ լուսանկարել, նաև մեր առաջին ճամփորդությունը եղավ որում բոլորը չէին եկել…բայց նույնպես շատ հետարքրիրք էր ընկերներիս հետ շատ…Այս տարի ամենակարևորն էր, որովհետև մեր դասարանը դարձավ ավելի ընկերական:

4-րդ դասարանում արդեն իրար հետ մի քիչ կռվում էինք իրա հրում, խփում, բայց… մեկ ա հաշտվում էինք… շատ լավ պատմություն ա չէ՞:Նաև սկսեցի մի քիչ վատ սովորել ու չարութույններ անել. դե բոլորս էլ այդպիսին էինք եղել….Ես ունեցա իմ առաջին «smart clock»-ը բոլորս ունեինք, այս տարում կարելի էր արդեն «ընտրությամբ գործունեություն» ընտրել և ես ընտրեցի «Կինո-Ֆոտո» ակումբը, մինչև օրս այնտեղ եմ….:Հա՜, մոռացա ասեմ, մենք արդեն եռօրյա ճամփորդություններ էինք գնում Արատես, որտեղ ես դարձել եմ Արևմտյան դպրոցի ռեկորդակիրը որպես «Արատեսցի» 4-րդ դասարանում դեռ 9-հատ էի գնացել բայց ժամանակին ավելացան այցելքները, Նաև իմ առաջին լավ լուսանկարները արել եմ՝Գառնիում:Մեր դասարան նորից լավ ընկերներ ավելացան ում հետ ես ընկերություն սկսեցի անել հենց իրենց գալուց հետո:Իմ համար այս տարի հիանալի էր:

5-րդ դասարանում ավելի շատ մարդիկ ավելացա, ովքեր մինչև հիմա Սեբաստացիում էն:Քանի, որ իմ մոտ արդեն լավ լուսանկարներ կային ես բացեցի իմ անհատական ցուցահանդեսը ՆԱՄ- ում ,այնտեղ նաև Տիար Բլեանն եկավ և մի քանի խոսք ասաց և նայելով իմ նկարները՝ շրջում էր :Շատ անծանոթ և ծանոթ մարդիկ կային ,բայց ես շատ ուրախացա, որ հենց Տիարը եկել էր և իմ ուսուցչուհիները:Իմ ընկերներն էլ եկան և նրանց դուր եկավ:Այս տարին շա՜տ երկար պատմություն ունի և ես չեմ կարող բոլոր արկածները պատմեմ դրա պատճառով ես կասեմ այս տարին ամենահետաքրքիրը, որոհետև ամբողջ դասարանը արդեն գնում էր Արատես…ու նաև կայացավ իմ ցուցահանդեսը:

6-րդ դասարանը ամենավատն է չնայած դեռ տարվա կեսը չկա…Մենք կռվեցինք ընկերներիս հետ…Նաև մեր ընկերությունը պչացավ մի հոգու պատճառով:Դեռ կլսեք այս տարվա մասին, իսկ տարվա կեսը արդեն անհաջողակ էր….. Սպասենք……

Leave a comment