Չորեքշաբթի ( 26.04.2023թ.)
Ստեղծագործական պատում: Դպրոցական վեց տարիներս
Գրել պատում ուսումնառության քո 6 տարիների մասին: Նկարագրել և բնութագրել դրանք: Պատմել տարեցտարի քո աճի, ձեռքբերումների, թերացումների մասին: Ո՞ր տարին ես համարում ամենաարդյունավետը, ամենահետաքրքիրը, ամենակարևորը, ամենաչստացվածը
- Տրված բառերում ընդգծել ածականակերտ նախածանցներն ու վերջածանցները:
Ահեղ, տենչալի, թունավոր, ահռելի, երևանյան, գունեղ, տձև, անժխտելի, ձմեռային, մթին, ծիծաղկոտ, հողե, խորին, հեռավոր, ծաղկավետ, մսոտ, դեղնավուն, հնարովի, զգայուն, տասնամյա, խոհուն, գեղանի, նկարչական, ապաշնորհ, չտես, մեղմիկ, դժգոհ, մայրենի, կատաղի, ցավոտ, անկենդան, ողբալի, վստահելի, շահավետ, հրեղեն, ապարդյուն, անտուն: - Ընդգծված ածականի փոխարեն գրիր հոմանիշ ածականը:
Աղթամար կղզին, որը հայտնի է հին (հնագույն) հիշատակարաններով, տարածվում է Վանա լճի հարավարևելյան մասում: Կանաչ (անտառապատ) կղզին, խոշոր (հսկա) կետ ձկան տեսքով երկարում է հարավից հյուսիս` պոչն ու մեծ (ահռելի) գլուխը դեպի վեր երկարած:
Հայաստան աշխարհը հայտնի է իր հին (հնագույն) ու զարմանահրաշ (տեսարժան) վայրերով:
Պատանին թախծալի (տխուր) հայացքը լեռնային գետակի զուլալ (մաքուր) ջրերին ուղղեց:
Այգաբացին լսվում էր թռչունների անուշ (քաղցր) դայլայլը:
Գիշերն իր մութ (խավար) թևերն է փռել:
Կայտառ (ժիր) մի աղջիկ է ընկերուհիս: