Posted in Առաջադրանքներ, ԲՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Բնագիտություն։Հայելիներ

1. Ե՞րբ է լույսը բեկվում: Ինչո՞վ է լույսի բեկումը տարբերվում անդրադարձումից:

Մի թափանցիկ միջավայրից մյուսի մեջ անցնելու ժամանակ   լույսը
բեկվում է և անկման կետում լույսի ճառագայթը փոխում է իր ուղղությունը ։ Իսկ անդրադարձման ժամանակ մարմինները լույսի աղբյուրներից իրենց վրա ընկած լույսն անդրադարձնում են:


2. Ի՞նչ է ոսպնյակը:

Ոսպնյակ է կոչվում երկու կողմից գնդային մակերևույթներով սահմանափակված թափանցիկ մարմինը։ Ոսպնյակները լինում են վեց տեսակի ՝ երկ-ուռուցիկ, հարթ-ուռուցիկ, գոգավոր-ուռուցիկ, երկգոգավոր, հարթ-գոգավոր և ուռուցիկ-գոգավոր։


3. Ո՞ր կետն է կոչվում ոսպնյակի կիզակետ:
4.Ի՞նչ օրենքով է կատարվում լույսի անդրադարձումը։
Լույսը լավ են անդրադարձնում հայելային, ողորկ մակերևույթները։Փորձը հաստատում է, որ հայելիները լույսն անդրադարձնում են որոշակի օրենքով, որը կոչվում է անդրադարձման օրենք
5.Նշի՛ր հայելիների տեսակները

Հայելիները լինում են հարթ, ուռուցիկ և գոգավոր:


6.Ո՞ր անկյուն է կոչվում անդրադարձման անկյուն։
Անդրադարձած ճառագայթի և հայելու մակերևույթին տարված ուղղահայացի կազմած անկյունը կոչվում է անդրադարձման անկյուն:

Leave a comment